Ուղեղի ցնցում տարած մարդիկ կարող են Ալցհեյմերի հիվանդությանը բնորոշ վահանիկների զարգացման ավելի բարձր ռիսկ ունենալ, համաձայն Neurology ամսագրում հրատարակված հետազոտության տվյալերի:
Նոր հետազոտությունն ուսումնասիրում է ուղեղի ցնցումների եւ գլխուղեղում բետա-ամիլոդային վահանիկների միջեւ հնարավոր կապի առկայությունը: Չնայած հետազոտությունը չկարողացավ ապացուցել պատճառահետեւանքային կապը, բայց այն կօգնի լույս սփռել գանգուղեղային վնասվածքների հնարավոր հետագա հետեւանքների վրա, հաղորդում է Fox News-ը:
Հետազոտության ղեկավար Միշել Միլկեն, Մայոյի համալսարանից, սկանավորեց 70-ն անց 589 մարդու ուղեղները: Նրանցից 141-ի մոտ եղել են ճանաչողական խանգարումների թեթեւ ախտանշաններ: Նրանցից բոլորից հարցրել են այն մասին, ունեցել են արդյոք նախկինում ուղեղի ցնցում:
Հետազոտողները բացահայտել են, որ առանց մտավոր կամ հիշողության խանգարումների 448 մարդուց 17%-ի մոտ նախկինում եղել է ուղեղի վնասում, իսկ հիշողության հետ խանգարումներ ունեցող 141 մարդուց 18% -ը հաղորդել են ուղեղի ցնցման կամ գլխուղեղի այլ խանգարումների մասին:
Գլխուղեղի վնասում տարած, հիշողության եւ մտավոր խանգարումներով մարդիկ, գլխուղեղում 18%-ով ավելի շատ վահանիկներ ունեին ( Ալցհեյմերի հիվանդության տարբերակիչ նշան), քան նրանք ովքեր չեն ունեցել գխուղեղի վնասվածքներ:
«Սա ընդհանուր գլուխկոտրուկի հետաքրքիր մասն է, ասում է Կիտ Ֆարգոն, Ալցհեյմերի Ասոցացիայի տնօրենը,- մենք շատ ուրախ ենք, որ այս ոլորտում հետազոտություններ են կատարվում: Մենք պետք է ավելի շատ բան իմանանք գանգուղեղային վնասվածքների եւ ավելի մեծ տարիքում թուլամտության զարգացման մասին»:






