Իսպանիայի բնակիչ Անտոնիո Լամելասը El Periodico De España պարբերականին պատմել է, թե ինչպես է գենետիկական հիվանդությունը՝ «ընտանեկան մահացու անքնությունը», խլել իր 35 հարազատների կյանքը։
Ինչպես պատմել է Լամելասը, այդ հիվանդությամբ տառապել է նաև իր որդին՝ Վիսենտեն։ Հիվանդությունն արագ է զարգացել, և ի վերջո նրան փրկել չի հաջողվել։ Քնի պակասի պատճառով Վիսենտեն սկզբում դադարել է հենվել մի ոտքի վրա, իսկ հետո կորցրել է կուլ տալու և սեփական մարմինը վերահսկելու ունակությունը։ Արդյունքում անքնությունը քայքայել է նրա ուղեղը։
Նյարդաբան Սելյա Գարսիա Մալոն պարբերականին բացատրել է, որ ընտանեկան մահացու անքնությունը պարզապես քնի խանգարում չէ, այլ քնելու բացարձակ անկարողություն՝ պայմանավորված ուղեղի տալամուս կոչվող հատվածի աշխատանքի խափանմամբ։ Հիվանդությունը սովորաբար ի հայտ է գալիս 30-ից 60 տարեկան հասակում և ընդամենը մի քանի ամսվա ընթացքում կարող է սպանել մարդուն։






