Ըստ նոր հետազոտության՝ տանը ուտելիք պատրաստելը կարող է ավելի քան մեկ քառորդով նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը։ Նման եզրակացության են հանգել գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Journal of Epidemiology & Community Health բժշկագիտական հանդեսում։
Հետազոտողները պարզել են, որ շաբաթը առնվազն մեկ անգամ առաջին անգամ տանն ուտելիք պատրաստող մարդիկ զգալիորեն ավելի քիչ են բախվել այդ հիվանդությանը. ամենաակնառու ազդեցությունը նկատվել է նրանց մոտ, ովքեր նախկինում խոհանոցում եփել-թափելու գրեթե փորձ չունեին։
Ինչ է ցույց տվել հետազոտությունը
Հետազոտողները վեց տարի շարունակ հետևել են 65 տարեկան և բարձր 10 հազար 978 մեծահասակների։
Մասնակիցներին խնդրել են գնահատել իրենց խոհարարական հմտությունները, ինչը հետազոտողներին հնարավորություն է տվել որոշել՝ ինչպես են խոհարարության հաճախականությունը և փորձը կապված դեմենցիայի առաջացման ռիսկի հետ։
Կանոնավոր կերպով ուտելիք պատրաստող տղամարդիկ ունեին դեմենցիայի առաջացման 23%-ով ցածր ռիսկ, մինչդեռ կանայք՝ 27%-ով ցածր ռիսկ, նրանց համեմատ, ովքեր ուտելիք չէին պատրաստում։
Զարմանալի է, որ սահմանափակ խոհարարական հմտություններ ունեցող մասնակիցները ամենաշատը շահեցին. նրանց ռիսկը 67%-ով ցածր էր։ Հետազոտողները ենթադրում են, որ դա թերևս արտացոլում է նոր հմտություններ սովորելուն առնչվող ճանաչողական խթանումը։
«Դեմենցիայի վտանգը նվազում էր զուգահեռաբար, երբ մարդիկ ավելի հաճախ են եփում, և խոհարարության օգուտները հատկապես նշանակալի էին նրանց համար, ովքեր սահմանափակ խոհարարական փորձ ունեին»,- նշել են հեղինակները:
«Ավելի մեծ տարիքում մարդկանց եփելու հնարավորություն տվող պայմանների ստեղծումը կարող է կարևոր լինել դեմենցիայի կանխարգելման համար»։
Հետազոտությունը գնահատել է մասնակիցների հմտությունների մակարդակը տարբեր առաջադրանքներում, դրանց թվում՝ մրգերն ու բանջարեղենը մաքրելու և ապուր պատրաստելու կարողությունը։ Մասնակիցների մոտ կեսը հայտնել է, որ շաբաթական հինգ անգամ խոհանուցում եփում-թափում է։
Հետազոտության վեց տարիների ընթացքում 1195 մասնակիցներ զարգացրել են դեմենցիա. հայտնի է, որ նրանցից 870-ը մահացել են։
Սահմանափակումներ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել
Հեղինակները նշել են, որ հետազոտությունը դիտողական բնույթ ուներ, ինչը նշանակում է, որ այն չի կարող ապացուցել պատճառահետևանքային կապը։
Նրանք նշել են նաև, որ օգտագործված գրանցամատյանի տվյալներում կարող են բաց թողնված լինել թեթև դեմենցիայի դեպքեր, իսկ արդյունքները կարող են տարբեր լինել մշակույթներում՝ սպառվող սննդի տեսակների տարբերությունների պատճառով։
Ինչպես կարող են կապված լինել սնունդը և դեմենցիայի ռիսկը
Դա առաջին դեպքը չէ, երբ սնունդը կապվում է դեմենցիայի ռիսկի հետ։ Որոշ հետազոտություններ ենթադրել են, որ միջերկրածովյան դիետան կարող է նվազեցնել ռիսկը մինչև 23%-ով։
Նախկինում հաղորդվել է, որ «ուղեղի համար առողջ» սննդակարգը ի վիճակի է դանդաղեցնել Ալցհայմերի և Պարկինսոնի հիվանդությունների հետ կապված ֆիզիկական անկումը։
Մեծ, երկարաժամկետ հետազոտության ընթացքում, պատկերագրական հետազոտություններում, սննդակարգին առավել խստորեն հետևողները ցույց են տվել ուղեղի բջիջների ավելի դանդաղ կորուստ և ուղեղի ծավալի ավելի փոքր ընդհանուր նվազում՝ փոփոխություններ, որոնք սերտորեն կապված են հիշողության անկման և դեմենցիայի հետ։
Սննդի ծրագիրը, որը կոչվում է MIND դիետա (Mediterranean–DASH Intervention for Neurodegenerative Delay կրճատ տարբերակը), շեշտը դնում է այնպիսի սննդամթերքների վրա, ինչպիսիք են տերևավոր կանաչ բանջարեղենը, հատապտուղները, ընկույզը, ձիթապտղի յուղը և ձուկը։
Նախկինում այն կապել են դեմենցիայի ավելի ցածր ռիսկի հետ, սակայն հետազոտողներն այժմ պնդում են, որ ունեն ապացույցներ, որ դա օգնում է դանդաղեցնել վերանշյալ հիվանդություններին հանգեցնող վնասը։
Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry հանդեսում հրապարակված հոդվածում հետազոտողները նշել են, որ մարդկանց կարող է խրախուսել հետևելու այդ սննդակարգին՝ բնակչության ծերացմանը զսպելու դեմենցիայի աճող տարածվածությունը։






