Նոր հետազոտությունը ցոյց է տվել, որ կանեփի երկարատև օգտագործումը կարող է հանգեցնել ուղեղի կառուցվածքային փոփոխությունների՝ անդրադառնալով մոտիվացիայի, որոշումների ընդունման և բարդ գործողություններ կատարելու ունակության վրա։

Թեև կանեփը Մեծ Բրիտանիայում օրինականորեն օգտագործվում է բժշկական նպատակներով և հաճախ համարվում է համեմատաբար անվտանգ հանգստի համար օգտագործողների շրջանում, գիտնականները զգուշացնում են հնարավոր երկարաժամկետ հետևանքների մասին։

Իսպանիայի Fidmag Germanes Hospitalàries հիմնադրամի հետազոտողները պարզել են, որ կանեփի երկարատև օգտագործումը կապված է ճակատային բիլթի (Lobus frontalis) ուղեղի ծրագրման, որոշումների ընդունման և այլ բարձր ճանաչողական գործառույթների համար պատասխանատու հատվածի նոսրացման հետ։

Այդ նոսրացումը կարող է վկայել նյարդային բջիջների ծավալի նվազման կամ դրանց միջև փոխադարձ կապերի նվազման մասին, ինչը հնարավոր է խաթարի ճանաչողական ունակությունները։

Հետազոտության առաջատար հեղինակ Անա Ակինո-Սերվինը նշել է, որ գործադիր գործառույթները կարևոր են առօրյա կյանքի համար՝ խնդիրների լուծման, մտապահելու և գործունեության կազմակերպման համար։ Ըստ նրա՝ պարբերաբար կանեփ օգտագործող մարդիկ կարող են կատարել առաջադրանքներ,  սակայն նրանց ուղեղը պետք է ավելի շատ ջանք գործադրի։

Նա ընդգծել է նաև, որ մոտիվացիայի նվազումը կարող է էական դեր խաղալ։ Կան տվյալներ, որ հաճախակի կանեփ օգտագործողները ցածր մոտիվացիա ունեն, ինչը դժվարացնում է առաջադրանքներ սկսելն ու կատարումը։

Ընդսմին, գիտնականները նշում են, որ անհրաժեշտ են հետագա հետազոտություններ՝ հասկանալու համար՝արդյոք այս փոփոխությունները մշտակա՞ն ​​են, թե՞ շրջելի՝ գործածումից հրաժարվելուց հետո։

Հետազոտությունը ներկայացվել է Պրահայում անցկացված Հոգեբուժության Եվրոպական կոնգրեսում։ Դրան մասնակցում էր 46 չափահաս, որոնք կանեփ էին օգտագործել միջինը 10 տարի, ներառյալ՝ առնվազն հինգ տարի ամենօրյա օգտագործմամբ։ Նրանց տվյալները համեմատվել են այն մարդկանց հետ, ովքեր իրենց կյանքում կանեփ օգտագործել էին 10-ից պակաս անգամ։

Արդյունքները կանոնավոր օգտագործողների մոտ ճակատային բլիթի որոշակի շրջանի հաստության նվազում են ցույց տվել։

Գիտնականները ենթադրում են, որ այդ շրջանում CB1 ընկալիչների բարձր կոնցենտրացիան, որոնք փոխազդում են կանեփում պարունակող հոգեակտիվ նյութերի հետ, կարող է բացատրել դրա բարձր խոցելիությունը։

Փորձագետները նշում են, որ քանի որ հանրային վերաբերմունքը և կանեփի նկատմամբ քաղաքականությունը փոխվում են, նման հետազոտությունները կարևոր են ռիսկերի գնահատման և հանրային առողջապահության քաղաքականության ձևավորման համար։