Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ շաքարախտի և ճարպակալման դեմ GLP-1 դասի դեղամիջոցներ ընդունող մարդիկ սոցիալական ցանցերում քննարկում են կողմնակի ազդեցությունները, որոնք միշտ չէ, որ արձանագրվում են կլինիկական փորձարկումներում։

Փենսիլվանիայի համալսարանի (University of Pennsylvania) գիտնականներն արհեստական ​​բանականության միջոցով վերլուծել են Reddit-ի ավելի քան 400 հազար գրառում։ Նրանք բացահայտել են տասնյակ հազարավոր օգտատերերի, որոնք հայտնել են սեմագլուտիդի (Ozempic, Wegovy) և թիրզեպատիդի (Mounjaro, Zepbound) նման դեղամիջոցներ ընդունելու մասին։

Օգտատերերի մոտ 44%-ը հայտնել է առնվազն մեկ կողմնակի ազդեցության մասին։

Շատ ախտանիշներ՝ սրտխառնոց, փսխում, փորկապություն, համապատասխանում են կլինիկական փորձարկումների տվյալներին։ Ընդսմին, հայտնաբերվել են նաև ավելի քիչ հետազոտված գանգատներ՝ հոգնածություն, ջերմաստիճանի նկատմամբ զգայունություն (դող կամ ջերմության զգացողություն) և դաշտանային ցիկլի խախտումներ։

Ըստ հետազոտության գլխավոր հեղինակ Նիլ Սեգալի, դրանք ավելի շատ «ազդանշաններ» են, քան վերջնական եզրակացություններ, սակայն դրանք բխում են անմիջապես բուժառուներից և արժանի են ուշադրության։

Նոր դիտարկումներ

Ատիպիկ ախտանիշների թվին են պատկանում՝

  • մոտ 17%՝ հոգնածություն
  • մոտ 4%՝ դաշտանային ցիկլի փոփոխություններ
  • 1–4%՝ դող կամ ջերմության զգացողություն

Փորձագետների կարծիքները

Ոչ բոլոր մասնագետներն են այդ տվյալները հուսալի համարում: Ջոնս Հոփքինսի բժշկական համալսարանի (из Johns Hopkins Medicine) Յուվալ Պինտոն նշում է, որ սոցիալական ցանցերի անանունությունը դժվարացնում է տեղեկատվության ճշգրտության ստուգումը:

Բացակայում է նաև վերահսկիչ խումբը՝ ինչպես կլինիկական հետազոտություններում

Կլինիկական փորձարկումների դերը

Պատահականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ GLP-1-ի հիմնական կողմնակի ազդեցությունները ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներն են՝ սրտխառնոցը, փորլուծությունը, փորկապությունը:

Որոշ ախտանիշներ, մասնավորապես՝ հոգնածությունը, առաջանում են նաև պլացեբո ընդունող մասնակիցների շրջանում, հետևաբար դժվար է ապացուցելը դեղամիջոցի հետ նրանց կապը:

Բացի դրանից, որոշ փոփոխություններ հնարավոր է՝ կապված լինեն ոչ թե դեղամիջոցի, այլ քաշի կորստի հետ:

Ի՞նչ է դա նշանակում բուժառուների համար

Հետազոտությունը պատճառահետևանքային կապը չի ապացուցում, սակայն ցույց է տալիս, թե ինչ ախտանիշներ են անհանգստցանում բուժառուներին իրական կյանքում:

Բժիշկները խորհուրդ են տալիս ցանկացած նոր ախտանիշ քննարկել բուժաշխատողի հետ՝ պատճառը պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումը ճշգրտելու համար։