Գիտնականները գրիպի պատվաստանյութ ստեղծելու նոր մոտեցում են ներկայացրել, որը կարող է ավելի լայն պաշտպանություն ապահովել միաժամանակ մի քանի վիրուսային շտամներից՝ ամեն տարի պատվաստման կազմը թարմացնելու փոխարեն՝ սպասվող տարբերակների նմանողությամբ։
Նոր հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Nature Communications հանդեսում։
Ավանդական գրիպի պատվաստանյութերը գործում են շրջանառվող շտամները «կռահելով». դրանց կազմն ամեն տարի թարմացվում է, քանի որ գրիպի վիրուսներն արագ մուտացիայի են ենթարկվում։ Դրա պատճառով սեզոնային պատվաստումների արդյունավետությունը կարող է տարատեսակ լինել։
Նոր ռազմավարությունը նպատակ ունի փոխել իմունային պատասխանի «ուղղորդման» սկզբունքը։ Հետազոտողներն առաջարկել են կենտրոնանալ ոչ թե վիրուսային սպիտակուցի ամբողջ մակերեսի, այլ որոշակի հատվածների՝ էպիտոպների վրա։
Իմունային համակարգը ճանաչվում է այդ բեկորները և պաշտպանիչ պատասխան գործարկում։
Պատրաստանյութի փորձարարական մոդելում օգտագործվել են էպիտոպների զանազան տարբերակներ՝ իմունային պատասխանը «վերաուղղելու» համար։ Վիրուսի միայն ամենատարբեր մասերի վրա կենտրոնանալու փոխարեն, իմունային համակարգը սովորում է ճանաչել ավելի կայուն հատվածները, որոնք նվազ ենթակա են մուտացիաների։
Ըստ հետազոտության արդյունքների՝ այդ մոտեցումը իմունային համակարգին հնարավորություն է տվել ավելի լայն արձագանք ձևավորել և ճանաչել գրիպի վիրուսի ավելի շատ տարբերակներ։ Դա թերևս, առավել համապարփակ պաշտպանություն և տարեկան շտամի ընտրությունից կախվածության նվազում է ենթադրում։
Հետազոտության հեղինակները միաժամանակ նշել են, որ ընտրված էպիտոպներից մի քանիսը պատկանում են վիրուսի ավելի պահպանված հատվածներին։ Տեսականորեն, դա կարող է բարձրացնել պաշտպանության կայունությունը և երկարակեցությունը , իսկ ապագայում առաջ մղել գրիպի «ունիվերսալ» պատվաստանյութի մշակումը։
Միևնույն ժամանակ, հետազոտությունը դեռևս մոդելավորման փուլում է, և իրական պայմաններում դրա արդյունավետությունը հաստատելու համար մարդկանց վրա հետագա կլինիկական փորձարկումներ կպահանջվեն։






