Գլոբալ մետավերլուծության նոր տվյալները ցույց են տալիս, որ հիպերտոնիայի տարածվածությունն աշխարհում շարունակում է աճել տարածաշրջանային զգալի տարբերությունների ֆոնին։
Հետազոտության համաձայն, որն ընդգրկել է 2000-2020 թվականները և հիմնված է 119 երկրների ավելի քան 6 մլն չափահաս մարդկանց տվյալների վրա, 2020թ․ զարկերակային բարձր ճնշում ունեցել է մոտ 1,7 մլրդ մարդ՝ մոլորակի չափահաս բնակչության մոտ 33 տոկոսը։
Արդյունքները հրապարակվել են Journal of the American College of Cardiology-ում։
Այդ 20 տարիների ընթացքում նկատվել է զգալի տարբերություն տարածաշրջանների միջև. եկամտի բարձր մակարդակ ունեցող երկրներում հիպերտոնիայի տարիքային տարածվածությունը փոքր-ինչ նվազել է, մոտ 2-3 տոկոս, իսկ եկամտի ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում, հակառակը, գրանցվել է մոտ 6 տոկոս աճ։ Բացարձակ թվերով դա նշանակում է հիպերտոնիա ունեցող մարդկանց թվի աճ հարյուր միլիոններով, գերազանցապես ի հաշիվ զարգացող երկրների։
Հետազոտողներն ընդգծել են, որ հենց 2000-2020թթ. ընթացքում է նկատվել պացիենտների ընդհանուր թվի գլոբալ աճ՝ չնայած առանձին տարածաշրջաններում ախտորոշման և բուժման բարելավմանը։
Միաժամանակ, զարկերակային ճշման վերահսկումը մնում է անբավարար. մարդկանց զգալի մասը կամ չգիտի իր վիճակի մասին, կամ համարժեք թերապիա չի ստանում։
Աշխատանքի հեղինակները եկել են այն եզրահանգման, որ հիպերտոնիան մնում է աշխարհում վաղաժամ մահվան վտանգի անշրջելի առաջատար գործոնը և պահանջում է կանխարգելիչ ծրագրերի և բուժման հասանելիության ուժեղացում, հատկապես սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրներում։






