Գիտնականները պարզել են, որ այն մեխանիզմը, թե ինչպես է ուղեղը «կապակցում» և խմբավորում հիշողությունները, կարող է բանալի դառնալ շիզոֆրենիայի և դրա զարգացման ընթացակարգերի հասկացման համար։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Neuroscience ամսագրում։
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ հիշողություններն ուղեղում մեկուսացված չեն «ապրում». դրանք միավորվում են փոխկապակցված կառույցներում՝ ձևավորելով «փորձառության կայուն փաթեթներ»։
Այն բանի համար, թե արդյոք տարբեր իրադարձությունները կկապվեն միմյանց հետ, թե կմնան առանձին, պատասխանատու է պրեֆրոնտալ կեղևի և հիպոկամպի փոխազդեցությունը։
Մկների վրա արված փորձերը ցույց են տվել, որ ուղեղի պրեֆրոնտալ կեղևը փաստացիորեն ազդում է այն բանի վրա, թե հիպոկամպի որ նեյրոններն են գործի դրվելու նոր հիշողությունների ձևավորման ժամանակ։ Եթե այս գործընթացը խաթարվում է, ուղեղը կարող է սխալ կամ ավելորդ կապեր հաստատել միմյանց հետ չկապված իրադարձությունների միջև։
Հետազոտողների կարծիքով՝ հենց այդպիսի «սխալ ասոցիացիաներն» էլ կարող են հանդիսանալ շիզոֆրենիայի ժամանակ ճանաչողական խանգարումների մեխանիզմներից մեկը, երբ ուղեղը միմյանց է կապում իրականում որևէ կապ չունեցող ապրումներն ու փորձառությունները։
Աշխատության հեղինակները նաև ընդգծում են, որ այս մեխանիզմի հասկացումը կարևոր է ոչ միայն հոգեբուժության, այլև տարիքային ճանաչողական խանգարումների ուսումնասիրման համար, որոնց դեպքում նույնպես խաթարվում է հիշողությունը ճիշտ կազմակերպելու ունակությունը։






