Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնել են, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում աշխարհում ծխախոտի սպառման մակարդակը նվազել է շուրջ 30%-ով։ Դրա մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։
Ըստ նրա՝ ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից ի վեր ծխախոտային արտադրանքի համաշխարհային սպառումը կրճատվել է գրեթե մեկ երրորդով։ Նա նշել է նաև, որ նվազման միտումը պահպանվում է աշխարհի 140 երկրներում։
ԱՀԿ Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան ստորագրվել է 2003 թվականին, իսկ ուժի մեջ է մտել 2005 թվականին։






