The Lancet Psychiatry բժշկագիտական հանդեսում հրապարակված հետազոտությունը վերլուծում է կանաբիսի կարգավորման տարբեր մոդելների ազդեցությունը սպառման մակարդակի, կախվածության և հոգեկան խանգարումների վրա։ Աշխատանքն իրականացրել է միջազգային հետազոտական խումբը՝ Բաթի համալսարանի մասնագետների ղեկավարությամբ։
Գիտնականները համեմատել են 2000-2025 թվականներին տարբեր երկրներում քաղաքականության փոփոխությունները՝ լիակատար քրեականացումից մինչև առևտրային օրինականացում։ Գլխավոր եզրակացությունը ստացվել է ոչ միանշանակ. ինքնին ապաքրեականացումը կամ խստորեն կարգավորվող օրինականացումը, որպես կանոն, չեն հանգեցնում կանաբիսի օգտագործման զգալի աճի։ Սակայն շուկայի առևտրային մոդելները տալիս այլ ազդեցություն են ցույց ։
Խստորեն վերահսկվող համակարգ ունեցող երկրներում, որտեղ հասանելիությունը սահմանափակ է (օրինակ՝ դեղատների, ակումբների կամ ինքնուրույն աճեցման միջոցով, ինչպես Ուրուգվայում), սպառման մակարդակը մնում է հարաբերականորեն կայուն։ Այս մոդելներում, ըստ ակնարկի տվյալների, օգտագործման էական աճ չի նկատվում։
Լիովին այլ պատկեր է ձևավորվում այնտեղ, որտեղ կանաբիսը օրինականացված է որպես առևտրային արտադրանք՝ բաց շուկայով, ինչպես ԱՄՆ մի շարք նահանգներում և Կանադայում։ Այստեղ հետազոտողները արձանագրում են սպառման աճ, ամենօրյա օգտատերերի մասնաբաժնի ավելացում և արտադրանքի մեջ հոգեակտիվ նյութերի պարունակության բարձրացում։
Հեղինակներն ընդգծում են, որ ռիսկի հիմնական գործոնը դառնում է հենց առևտրայնացումը. շահույթին միտված արդյունաբերության հայտնվելը խթանում է տեսականու ընդլայնումը, մարքեթինգը և հասանելիության մեծացումը։ Դա, իր հերթին, կապված է կախվածության աճի և բժշկական օգնության դիմելիության թվի ավելացման հետ, ներառյալ՝ կանաբիսի օգտագործման հետ ասոցացվող հոգեկան խանգարմունքների դեպքերը։
Առանձին դիտարկվում է կանաբինոիդների բժշկական օգտագործումը։ Չնայած հոգեկան խանգարումների դեպքում դրանց կիրառման հանդեպ աճող հետաքրքրությանը, կլինիկական տվյալները մնում են սահմանափակ։ 54 հետազոտությունների ակնարկում հեղինակները նշում են միայն չափավոր ազդեցություններ քնի խանգարումների, դադարեցման ախտանիշների և որոշ նյարդաբանական վիճակների դեպքում, մինչդեռ տագնապային խանգարումների, հետվնասվածքային սթրեսային խանգարման և դեպրեսիայի դեպքում արդյունավետության համոզիչ ապացույցներ չեն գտնվել։
Նշվում է նաև, որ կանաբիսի ամենօրյա օգտագործումը կարող է բարձրացնել հոգեկան խանգարումների վտանգը, հատկապես այլ խոցելիության գործոնների առկայության դեպքում, թեև դեպրեսիայի և տագնապայնության հետ կապը մնում է պակաս որոշակի։
Հեղինակները հանգել են այն եզրակացության, որ կարգավորման տարբեր մոդելներն ունեն սկզբունքորեն տարբեր հետևանքներ. ապաքրեականացումը և խստորեն վերահսկվող օրինականացումը, ըստ ամենայնի, չեն մեծացնում սպառումը, մինչդեռ շուկայի առևտրայնացումը կապված է ինչպես օգտագործման, այնպես էլ առողջության համար վնասակար հետևանքների աճի հետ։






