Ալկոհոլից խուսափողների համար սոցիալական միջոցառումները, որտեղ անխուսափելիորեն առնվազն մեկ բաժակ գինի կամ ջին եւ տոնիկ է առաջարկվում, կարող են իսկական մղձավանջ դառնալ:

Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ սթափ վիճակը նախընտրողների համար գոյություն ունեն ալկոհոլից խուսափելու բազմաթիվ միջոցներ, որոնք գործընկերների մոտ կասկած չեն հարուցում, հաղորդում է The Daily Mail-ը:

Մարդիկ ի վիճակի են զանազան պատճառներ հորինել՝ ընկերների աչքին «սուրբ» չերեւալու համար ՝ ղեկին լինելուց սկսած եւ հավելյալ քաշի հետ կապված խնդիրներով վերջացրած:

«Խմիչք օգտագործելը կարող է աշխատատեղի սովորությունների կարեւոր մաս կազմել, եւ որեւէ պատճառաբանությամբ միջավայրից մեկուսանալը վնասակար է նաեւ գործնական առումով», - ընդգծել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Լինսի Ռոմոն՝ Հյուսիսայի Կարոլինայի Պետական Համալսարանից:

Ուսումնասիրության ընթացքում հարցախույզ է իրականացվել հաջողակ պրոֆեսիոնալների շրջանում, ովքեր ալկոհոլ չեն օգտագործում: Արդյունքում պարզվել է, որ նրանք չխմելն էլ որպես տարօրինակություն են ընկալում:

Ինչեւէ, աշխատողները նշել են, որ նրանք չեն ցանկանում բաց թողնել աշխատանքային առաջընթացի հնարավորությունները, որոնք կարող են միջոցառումների ժամանակ տեղի ունեցող հանդիպումներից եւ շփումներից ծնվել:

Երբեմն շփման կարողությունները նաեւ աշխատանքային պահանջների մի մասն են կազմում:

Չխմողները մի շարք հնարքներ են մշակել, որպեսզի մասնակցեն հասարակական միջոցառումներին՝ առանց իրենց կամ իրենց գործընկերներին անհարմար դրության մեջ դնելու:

Հետազոտողները գտել են, որ չխմողների մեծ մասը չեն բարձրաձայնում ալկոհոլ չօգտագործելու հանգամանքը, որովհետեւ չեն ցանկանում ուշադրություն կենտրոնում հայտնվել:

Մինչ ոմանք հարցի դեպքում ազնվորեն պատասխանում են որ չեն խմում, շատերը հրաժարվում են ալկոհոլից այնպիսի միջոցներով, որ նրանց ձեռնպահ մնալն առնվազն կասկածահարույց է դառնում:

Օրինակ՝ «ես չեմ խմում» ասելու փոխարեն, նրանք պատասխանում են, որ այսօր չեն խմում կամ որ առավոտյան պետք է վաղ արթնանան:

Խմիչքից հրաժարվելը կարող է դատապարտելի դիտվել, այդպիսի մարդիկ «սրբի» տպավորություն են թողնում, ուստի շատերը, գործընկերներից հետ չմնալու համար՝ օգտագործելու մտադրություն չունենալով, պարբերաբար խմիչք են ձեռք բերում:

Երբ գործընկերները նկատում են ալկոհոլ չօգտագործեղներին, նրանցից ոմանք փորձում են տարբեր միջոցներով ապացուցել, ալկոհոլի հետ կապված խնդիրներ չունեն՝ գնելով տարբեր խմիչքներ կամ պատճառաբանելով, որ ղեկին են:

Մյուսները սոցիալական ճնշումից խուսափելու համար փորձում են հարցին հումորով մոտենալ:

Այլ չխմողներ օգտագործում են հասարակության կողմից ընդունելի պատճառաբանություններ՝ ուրիշների աչքին դատապարտելի չերեւալու համար:

Օրինակ՝ մի փորձառու աշխատող, ով չէր խմում՝ երեխաների համար լավ օրինակ ծառայելու նպատակով, գործընկերներին պատճառաբանում էր, որ ցանկանում է ավելորդ քաշից ազատվել:

Նմանապես, մեկ այլ աշխատող, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրների համար նշանակված դեղորայք էր ընդունում, աշխատավայրում պատճառաբանում էր, որ ալկոհոլն իր մոտ գլխացավեր է առաջացնում:

Հետազոտությունները ցույց են տվել, որ աշխատավայրում գոյություն ունի գիտակցված ճնշում՝ հասարակական նորմատիվներին համապատասխանեցման համար:

Դա այն է, ինչին կազմակերպությունները եւ մարդկային ռեսուրսների կառավարման բաժինները պետք է ուշադրություն դարձնեն:

Վերջիններս արդեն վաղուց զբաղվում են ալկոհոլ օգտագործողների հարցերով, սակայն պետք է նաեւ չխմողների կարիքները բավարարելու միջոց գտնեն:

«Եթե գործատուները ցանկանում են աշխատողների ողջ պոտենցիալն օգտագործել, ապա պետք է նպաստի այնպիսի միջավայրի ստեղծմանը, որն անմիջական մնալու հնարավորություն կընձեռի աշխատողներին», - համոզմունք է հայտնել դոկտոր Ռոմոն:

Հետազոտության արդյունքները Journal of Applied Communication Research ամսագրում են հրապարակվել: