Բոլոր նրանց համար, ովքեր հետեւում են հունվարյան դիետային, հույս ունենալով կորցնել ավելորդ կիլոգրամները, պարբերաբար պահքը մոդայի վերջին ճիչն է:

Միտումն առաջացրել է 5:2 դիետան, որը շարադրված է «Արագ դիետա» անվանումով գրքիում։ Հեիղնակներն են՝ բժիշկ Մայքլ Մոսլին եւ Միմի Սպենսերը: Դիետան իր մեջ ընդգրկում է շաբաթվա ընթացքում ընդմիջվող պահք՝ կուտակված ճարպից ազատվելու համար: Դուք պաս եք պահում շաբաթվա երկու օրը, բայց ոչ ամբողջությամբ՝ դուք ուտում եք առօրյա կալորիաների մեկ քառորդը, կանանց համար մոտավորապես՝ 500,  տղամարդկանց համար՝ 600 կալորիա, իսկ մնացած հինգ օրերի ընթացքում՝այն ամենն ինչ ցանկանում եք:

Ձեր ջանքերի համար պարգեւատրումը կլինի քաշի անհավանական կորուստը, ախորժակի նվազումը, համաձայն նոր դիետայի հեղինակնբերի:  Ինչպես նաեւ ասվում է, թե իբր դրա շնորհիվ ավելի երկար են ապրում, ավելի երիտասարդ տեսք ունեն, եւ նրանց նույնիսկ շրջանցում է թուլամտությունը:

Բայց  հայտնվել են եւ այլ դիետաներ, այդ թվում՝4:3-ը, որի հեղինակն է բժիշկ Քրիսթա Վարադին, ով խորհուրդ է տալիս պաս պահել  մեկ օր ընդմիջումներով:

The Independent թերթի համաձայն, սննդի Բրիտանական հիմնադրամը այս շաբաթվա ընթացքում անցկացնում է պարբերական պահքի սիմպոզիում, եւ տղամարդիկ, ինչպես երեւում է, հատկապես հետաքրքրված են դիետայով: Հարավային Կարոլիֆորնիայի Համալսարանի հետազոտողները նույնպես ուսումնասիրել են, թե ինչպես են այս դիետաներն ազդում քաշի եւ զարկերակային ճնշման վրա:

International Journal of Obesity-ում հրապարակված 2011 թվականի հետազոտությունը համեմատել է կալորիաների օրական սահմանփակումով  պարբերական ծպահքով դիետաները, երբ ավելորդ  քաշով կանայք սահմափակել են կալորիաների օգտագործումը 20%-ով, հաղորդում է Los Angeles Times-ը:  Մի խումբը կրճատում էր կալորիաները յուրաքանչյուր օր, այն ժամանակ , երբ մյուս խմբի մասնակիցները 75%-ով կրճատել էին կալորիաների օգտագործումը շաբաթվա երկու հաջորդական օրերի ընթացքում, բայց ուոտում էին սովորականի պես մնացած հինգ օրերի ընթացքում: Վեց ամիս անց երկու խմբի մասնակիցները կորցրել են հավասար քաշ, մոտավորապես 13 ֆունտ:

Որոշ դիետոլոգներ կասկածամտությամբ են վերաբերում այս դիետաներին: Ոմանք չափից շատ են կենտրոնանում պահքի վրա, այնուհետեւ չափից շատ են ուտում մյուս օրերի ընթացքում, LiveScience – ի հարցազրույցում հայտարարել է Հիզեր Մանգիերին,  Դիետիայի Ամերիկյան ասոցացիայի խորհրդատուն: Դրան գումարած մարդիկ կարող են անառողջ սնունդ ընտրել իրենց ոչ լիցքաթափման օրերի համար, որոնք «կարող են հանգեցնել սննդարար նյութերի անբավարարության եւ ոչ ճիշտ սնուցման», ասել է նա, հաղորդում է Newsmax Health-ը։