Այսօր շատ մարդիկ (եւ մանավանդ՝ երեխաներ) անեմիայով են տառապում, քանի որ սխալ են սնվում. շատերի սննդակարգի մեծ մասն այսօր կազմում են խմորային եւ կաթնային մթերքները, որոնցում երկաթը գրեթե բացակայում է: Զարմանալի չէ, որ նրանց օրգանիզմը սկսում է հյուծվել, իսկ իմունային համակարգը թուլանում է եւ չի կարողանում բավարար քանակությամբ հակամարմիններ ստեղծել:
Մարդու օրգանիզմը օրական մոտ 4-33 մգ երկաթի կարիք ունի՝ կախված սեռից եւ տարիքից: Ո՞ր սննդամթերքներից է հնարավոր այդ երկաթը ստանալ: Հարցի պատասխանը՝ այս աղյուսակում (երկաթի պարունակությունը՝ մգ՝ 100 գրամում).
Չորացրած մասուր - 28 Չորացրած խմորի՝ «դրոժներ» -18
Ցորենի թեփ - 14 Սոյա -12-13 Լոբի -12 Կակաոյի փոշի - 12
Խոզի լյարդ - 12 Սիսեռ - 9-10 Տավարի լյարդ - 9 Լյարդի պաշտետ - 8 Հնդկացորեն - 8 Ցորեն - 5 Ամբողջական ցորենի ալյուր - 4-6 Վարսակի շիլա - 4,5 Սեւ սալորաչիր - 4 Սպանախ - 3-5 Հավի ձու - 2-3 Ձկներ - 0,5-1 Կովի կաթ - 0,1-0,2
Սակայն մի մոռացեք, որ երկաթն ամբողջովին չի յուրացվում՝ օրգանիզմը կարող է ստացած երկաթի միայն մոտ 10 տոկոսը յուրացնել: Բացի այդ, կա կարծիք, որ լոբեզենից ստացված երկաթն էլ ավելի վատ է յուրացվում՝ առկա այլ միացությունների պատճառով: Որոշ մասնագետներ էլ պնդում են, որ թեյի եւ սուրճի օգտագործումը էլ ավելի է նվազեցնում երկաթի յուրացումը, իսկ նարնջի հյութը՝ ընդհակառակը՝ լավացնում է այն:






