Յոգան նույնքան օգտակար է առողջության համար, որքան հեծանվավազքը։ Յոգայի հանգիստ պրակտիկան նվազեցնում է ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի մակարդակը, օգնում է նիհարել եւ թողնել ծխելը։ Ընդ որում, որոշ դեպքերում յոգան ավելի արդյունավետ է, քան ճնշումն իջեցնող դեղահաբերը։ Այս ամենը պարզել են Նիդերլանդների Էրազմուս Ռոտերդամցու անվան համալսարանի եւ ամերիկյան Հարվարդի համալսարանի գիտնականները։
Գիտնականները յոգայի արդյունավետության մասին 37 հետազոտություն են վերլուծել, որոնց մասնակցել է ավելի քան 2700 մարդ։ Բոլոր այս հետազոտությունները ցույց են տվել, որ յոգայով զբաղվող տղամարդիկ եւ կանայք 3 ամսվա ընթացքում նիհարել են միջինը 2,5 կգ, իսկ արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու զարկերակային ճնշումը՝ զգալիորեն նվազել։
Մի հետազոտության ժամանակ, որին մասնակցել են սրտային հիվանդությունների, զարկերակային ճնշման հիվանդություններ ունենալուն հավակնող մարդիկ, պարզվել է՝ յոգայի շնորհիվ այդ մարդկանց մոտ ճնշումը երեք անգամ նվազել է ավելի շատ, քան դեղորայքներ ընդունելուց հետո։
Հետազոտողները դեռ չգիտեն, թե ինչումն է մարդկանց օրգանիզմի վրա յոգայի նման ազդեցությունը. հնարավոր է՝ ամբողջ բանը նրանում է, որ յոգայում մեծ հաջողությամբ են համատեղվում ֆիզիկական վարժություններն ու ռելաքսացիան։
Ամեն դեպքում այս հայտնագործությունը հույս է ներշնչում բոլոր նրանց, ովքեր շատ ծեր են եւ թույլ այլ վարժությունների համար։ Չէ՞ որ յոգայով կարելի է զբաղվել ցանկացած տարիքում, եւ այն առանց բացառության կարող է բոլորի համար էլ օգտակար լինել։






