Հյուրե՞ր ունեք: Ցանկանում եք զարմացնե՞լ նրանց: Փորձեք պատրաստել այս դիետիկ ճաշատեսակներից որեւէ մեկը, որը հավանաբար դուր կգա քացրի բոլոր սիրահարներին:
Պատրաստման եղանակը.
• Մրգային սուֆլեի բաղադրիչներ
• 3 հատ բանան
• 2 հատ խնձոր, տանձ, դեղձ կամ նեկտար
• 1 ճ. գդալ ազնվամորի եւ մոշ
• 900 մգ յոգուրտ
• 1 տուփ մրգային ժելե
• 15 գ փխրեցուցիչ
1. Մրգերը փոքր կտորների բաժանեք (նշենք, որ հատապտուղների փոխարեն կարելի է օգտագործել այլ մրգեր, որոնք հնարավոր է գտնել խանութներում տարվա այս եղանակին), դրեք հարմար տարայի մեջ:
2. Ժելեի տուփի պարունակությունը լուծեք 0.5 բաժակ եռացրած ջրի մեջ: Արագ լուծվող փխրեցուցիչը բացեք տաք ջրով, թողեք մնա 15 րոպե, հետո լցրեք ջրով լի բանկայի մեջ՝ ավելացնելով ժելեն: Ստացված զանգվածը խառնեք յոգուրտի հետ եւ լցրեք մրգերի վրա:
3. Մրգերով եւ ժելե-յոգուրտային զանգվածով տարան 2 ժամ պահեք սառնարանում, որ ամբողջովին սառչի:
4. Ստացված սուֆլեով տարան մատուցելուց առաջ մի քանի րոպեով դրեք տաք ջրի մեջ եւ շրջեք ափսեի վրա:
Սուֆլեի պատրաստման համար մոտ 20-30 րոպե կպահանջվի (չհաշված սառնարանում գտնվելու ժամանակը):
Դիետիկ սուֆլեի բաղադրիչներ.
• 250 մգ անյուղ կաթ
• 10-12 գ փխրեցուցիչ
• 5 գ շաքարավազ կամ շաքարի փոխարինիչ
• Ըստ ճաշակի վանիլային փոշի
• Համային եւ սննդային գունանյութեր ըստ ցանկության
Պատրաստման եղանակը.
1. Առաջին հերթին պատրաստեք հարիչը, իսկ ճաշատեսակի համար նախատեսված տարան ծածկեք սննդային թաղանթով:
2. Ոչ մեծ կաթսայի մեջ խառնեք կաթը (կարելի է փոխարինել ջրով) եւ փխրեցուցիչը, թողեք մի որոշ ժամանակ, որպեսզի փխրեցուցիչը ուռչի:
3. Ավելացրեք վանիլինը, համային եւ սննդային գունանյութերը (եթե որոշել եք օգտագործել), խառնեք ստացված զանգվածը եւ դրեք կրակին: Խառնելով՝ զանգվածը տաքացրեք այնքան, որ փխրեցուցիչը լուծվի, բայց եռման ոչ մի դեպքում մի հասցրեք:
4. Կրակից վերցրեք խառնուրդը, ավելացրեք շաքար կամ շաքարի փոխարինիչ, խառնեք եւ թողեք, որ ամբողջությամբ սառչի:
5. Հենց որ խառնուրդը սառչի, հարիչով հարեք այն մինչեւ վերջ: Երբեմն դրա համար 5 րոպեն էլ բավական կլինի, իսկ երբեմն էլ՝ 20 րոպեն: Այնուհետեւ խառնուրդը դրեք նախօրոք պատրաստված տարայի մեջ, շրջեք, ծածկեք սննդային թաղանթով եւ դրեք սառնարան, որ ամբողջությամբ սառչի:






