Բացի աչքերից մյուս զգայական օրգանների հետ էխոլոկացիան իրականում կարող է օգնել տեսողությունից զրկված մարդկանց։ Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Health Canal-ին։ Էրիոտ Վատի համալսարանից Դեյվիդ Բաքինհեմն ապացուցել է՝ էխոլոկացիայից օգտվող մարդիկ ունակ են առարկաների չափսերի մասին իրական ինֆորմացիա ստանալ։
Նշենք, որ էխոլոկացիան զարգացած է այնպիսի կենդանիների մոտ, որոնցից են, օրինակ, չղջիկները։
Իրականում մի քանի կույրեր օգտվում են էխոլոկացիայի մեթոդից շրջապատին գնահատական տալու համար։ Նրանք սեղմում են մատներով կամ լեզվով։ Ստեղծվող ձայնային ալիքները հատուկ ձեւով առաջանում են պատկերներից՝ անկախ նրանց բնութագրիչներից։ Փորձարկմանը մասնակցել է մարդկանց երեք խումբ՝ էխոլոկացիայից օգտվող մարդիկ, այդ մեթոդից չօգտվող եւ տեսնող մարդիկ (վերահսկվող խումբ): Մարդիկ պետք է գնահատեին նույն կշռով, բայց տարբեր չափսերով բոլոր երեք խորանարդները։
Արդյունքում երկրորդ խումբը ճշգրտորեն գնահատել է խորանարդները, քանի որ ինֆորմացիան ստացել է միայն կշռի հիման վրա, իսկ խորանարդի չափսերի մասին խումբը ոչինչ չի կարողացել իմանալ։ Երրորդ խումբը զգացել է այսպես կոչված «չափի եւ քանակի պատրանքի» ազդեցությունը։ Խմբի անդամների կարծիքով փոքրիկ խորանարդները ավելի շատ են կշռել։ Նման պատրանք ստեղծվել է նաեւ առաջին խմբում։ Այսինքն՝ էխոլոկացիան աշխատել է որպես տեսողական գնահատական։ Հայտնի է՝ էխոլոկացիան ազդում է ուղեղի տեսողության հետ կապված հատվածների վրա։ Նոր հետազոտությունն ապացուցում է մեթոդի արդյունավետությունը։






