Health At A Glance Europe-ի 2014 թ. Զեկույցում ներկայացված է, թե եվրոպական որ երկրներում է ամենաշատը տարածված ճարպակալումը։ Պարզվում է՝  գեր մարդկանց մեծամասնությունը բնակվում է Հունգարիայում. այդ երկրում ճարպակալում ունի չափահաս բնակչության 28.5%-ը  (15 տարեկան եվ ավելի)։

Երկրորդ տեղն զբաղեցնում է Մեծ Բրիտանիան, որտեղ ճարպակալում ունի չափահաս բնակչության 24.7%-ը։ Ինչքան էլ տարօրինակ լինի, երրորդ տեղում է Իռլանդիան 23%-ով։

Զեկույցի համաձայն՝ եվրոպական երկրներում ճարպակալման տարածվածությունը միջինում մոտ 16.7% է կազմում։ Նորվեգիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Բուլղարիայում, Ավստրիայում, Ռումինիայում եւ Նիդերլանդներում ճարպակալման տարածվածությունը 13%-ից քիչ է։ Դանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Կիպրոսում, Ֆինլանդիայում, Լեհաստանում, Իսպանիայում, Սլովակիայում, Լատվիայում, Սլովենիայում, Էստոնիայում, Հունաստանում, Չեխիայի հանրապետությունում, Մալթայում եւ Լյուքսեմբուրգում բնակչության մոտ 13.4-3%-ը ճարպակալման խնդիր ունի։

Ճարպակալումը իրավիճակ է, երբ մարմնի զանգվածի ցուցիչը անցնում է 30-ի սահմանը, իսկ ավելորդ քաշն սպառնում է մարդու առողջությանը։ Մարմնի զանգվածի ցուցիչը հաշվում են կգ/մ² բանաձեւով։ Մարմնի զանգվածի նորմալ ցուցիչ է համարվում 18.5-25 սահմանը։