х12-ի մահճակալը ունի  հատուկ անլար միացումներ, որոնք թույլ են տալիս ներդրված տվիչների միջոցով հետեւել ձեր քնին, վերահսկել սրտի կծկումների հաճախությունը եւ հետեւել ձեր շարժումներին քնած ժամանակ:

Եթե դուք ունեք խռռացնող զուգընկեր, ապա կարող եք սեղմել « խռռացնող-զուգընկեր» կոճակը եւ բարձրացնել ձեր զուգընկերոջ գլխատակը վեց աստիճան անյունով՝ դա բավական է, որպեսզի նա չխռռացնի, հաղորդում է Fox News-ը:

Դուք կարող եք նաեւ  առավոտյան ֆիքսել սարքի գրանցած ձեր քնի վերաբերյալ տվյալները եւ համեմատել դրանք ձեր զուգընկերոջ տվյալների հետ:

Տեխնիկապես հագեցած այս մահճակալները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում փետրվարի 8-ին՝ մեկուկես տեղանոցը 8000 դոլլար արժողությամբ: