Քեմբրիջի համալսարանի գիտնականները կարողացել են մաշկի սովորական բջիջներից զարգացման նախնական փուլում գտնվող արհեստական սպերմատոզոիդներ եւ ձվաբջիջներ ստեղծել։

Սկզբում գիտնականները մշակել են մարդկային սաղմնային ցողունային բջիջները եւ դրանցից սեռական բջիջներ ստացել։ Այնուհետեւ նրանք ավելի հեռուն են գնացել եւ սովորական մաշկից պարզագույն բջիջներ ստացել։ Նրանք հավատում են, որ այդ բջիջները նորմալ բջիջներ կդառնան, իսկ որպեսզի պարզեն, թե արդյոք այդպես կլինի, գիտնականները շուտով ստացված բջիջները կպատվաստեն մկների ձվարաններում։  Եթե դա աշխատի, իսկ բջիջներն էլ սովորական ձվաբջիջներ դառնան, այդ հաջողությունն անպտղության բուժման բնագավառում հսկայական բեկում կմտցնի։

Պետք է նշել, որ նախկին կենսաբաններին արդեն հաջողվել է սեռական բջիջներ ստեղծել, իհարկե, կրծողների ցողունային բջիջներից, սակայն մարդկային բջիջների դեպքում նույն արդյունքներին հասնելը դեռ շատ բարդ է։

Ամեն դեպքում մարդկանց շրջանում այս մեթոդն օգտագործելու համար պետք է շատ երկրներում փոխել գործող օրենսդրությունը, պտղաբերությունը կարգավորող հարցերն ու անպտղության բուժումը։

Այս աշխատանքի վերաբերյալ հոդվածը հրապարակվել է Cell պարբերականում։