Ինչպե՞ս է քաղցկեղը մի օրգանից մյուսը տարածվում: Ինչպե՞ս են ձեւավորվում մետաստազները: Մանչեսթերի համալսարանի գիտնականներին կարծես թե հաջողվել է պատասխանել այս հարցին:

Մարմնով տարածվելու համար թոքերի քաղցկեղի բջիջներն առաջին հերթին պետք է պատռեն սպիտակուցային կապերը, որոնք  կապում են դրանք առողջ բջիջների հետ: Վերը նշված համալսարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ցույց տալ, թե ինչպես են թոքերի քաղցկեղի բջիջները պատռում հարեւան բջիջների հետ կապերը եւ սկսում տարածվել մարմնով մեկ՝ օգտագործելով սննդանյութերի վերամշակման բջջային գործընթացը եւ այն չափից ավելի ակտիվ դարձնելով:

Բջիջները միմյանց կապող տարրերը ղեկավարվում են TIAM1 անվամբ հայտնի սպիտակուցով: Այդ կապերը քանդվում են, երբ այդ բջիջների կենսագործունեությունն սպասարկող եւ ապահովող գործընթացը ճիշտ չի ընթանում: Ինչպես հայտնի է, առողջ բջիջները հեռացնում են հին մասերը, որպեսզի դրանք կարողանան պառակտվեն եւ «վերամշակում» անցնեն: Սակայն քաղցկեղածին բջիջների մոտ տվյալ գործընթացը վերահսկողությունից դուրս է գալիս, եւ TIAM1 կապանների մեծ քանակություն թափոնի է վերածվում: Արդյունքում, ազատ արձակված քաղցկեղածին բջիջները հնարավորություն են ստանում տարածվել մարմնով մեկ:

Գիտնականների խոսքով, եթե այս մեխանիզմը նորմայի մեջ պահող միջոց մշակվի, թոքերի քաղցկեղը չի տարածվի, մետաստազներ չեն լինի, իսկ բջիջները կարող են միասին մնալ: