Ոչ մեծ հետազոտությունը ցույց տվեց, որ երեխաներին քիչ կերակրելը նույնքան հեշտ է, որքան համոզվել, որ գիշերվա ընթացքում նրանք լավ քնել են:
Բայց դա չի նշանակում, որ լավ քնելը ԱՄՆ-ում ճարպակալման համաճարակի լուծման միջոց է, դա ուղղակի կարող է դառնալ լուծման մի մասը, ասում է հետազոտության հեղինակ, Ֆիլադելֆիա նահանգի Տեմպլ համալսարանի առողջապահության պրոֆեսոր Շանտել Հարտը: 8-11տարեկան 37 երեխայի մասնակցությամբ երեքշաբաթյա հետազոտությունը ցույց տվեց, որ քնի ժամանակի երկարացումը կարող է բերել սննդի ընդունման ժամանակի կրճատման, ինչպես նաեւ կարգավորել քաշը այդ տարիքային խմբում:
Հարտը հաղորդում է, որ հաջորդ քայլը կլինի այն հարցի պարզումը, կարող է արդյոք ավելի երկարատեւ քունը քաշի ավելի զգալի կորուստների բերել:
«Անհերքելի տվյալներ կան, որ կենսակերպի հիմնական գործոնները ֆենոմենալ ազդեցություն ունեն քաշի, առողջության եւ նույնիսկ գենային էքսպրեսիյաի վրա»,- ասաց Իլինոյսի համալսարանի գիտա-հետազոտական կենտրոնի տնօրեն Դեյվիդ Կատցը: Այդ գործոններն են՝ ֆիզիկական ակտիվությունը,առողջ սննդակարգը, ծխելուց զերծ մնալը, լավ քունը եւ քիչ սթրեսը, ասաց նա:
Լիարժեք քնի եւ քաշի կորստի միջեւ կապը հայտի էր դեռ վաղուց: «Բայց ես չգիտեմ մեկ այլ հետազոտություն, որ ավելի հստակ ցույց տա, որ քնի ռեժիմի փոփոխությունը հանգեցնում է ախորժակի, սննդի ընդունման եւ հորմոնալ հավասարակշռության զգալի փոփոխությունների»,- ասաց Կատցը: «Ինչքան եւ ինչպես են մեր երեխաները քնում, կարող է ազդեցություն ունենալ այն բանի վրա, թե ինչպե՞ս եւ ի՞նչ են նրանք ուտում»,- ասաց նա:
ԱՄՆ-ում երեխաների ավելի քան մեկ երրորդը գեր են, ինչը նրանց կանգնեցնում է ապագայում լուրջ խնդիրներ ունենալու բարձր ռիսկի առջեւ: Pediatrics ամսագրում հրապարակված հետազոտության համար, Հարտի թիմը առաջին հերթին թույլ տվեց երեխաներին քնել այնքան, ինչքան նրանք սովորաբար քնում էին՝ օրական 9.5 ժամ: Այնուհետու նրանք հանձնարարեցին երեխաների մի մասի քունը ավելացնել, իսկ մյուս կեսինը նվազեցնել 1.5 ժամով: Մեկ շաբաթ անց այս երկու խմբերի ռեժիմը փոխվեց:
Հետազոտության սկզբում տասը երեխա (27%) քաշի ավելցուկ ունեին: Հետազոտությունը ցույց տվեց, որ երեխաները, ովքեր ավելի շատ էին քնում, միջինում օրական 134 կալորիայով ավելի պակաս էին ուտում: Նրանք միջինում կորցրեցին մոտավորապես կես ֆունտ, եւ առավոտյան ունեին ախորժակը կարգավորող լեպտին հորմոնի ավելի ցածր մակարդակ: Եթե մեծերին բավարարում է ութժամյա քունը, ապա երեխաներին ու անչափահասներին ավելի շատ է անհրաժեշտ: Դպրոցականները պետք է օրական 10-11 ժամ քնեն, իսկ անչափահասները՝ 9.25 ժամ:Կոնկրետ ինչու է քնի երկարատեւությունն օգնում ավելորդ քաշի դեմ պայքարում, պարզ չէ: Հնարավոր է, որ լիարժեք քնած երեխաները ավելի ակտիվ են լինում օրվա ընթացքում:






