Շաքարի չափից ավելի բարձր մակարդակը միշտ էլ շաքարախտի նշան է եղել։ «Կանագլիֆլոզին» (canagliflozin , Invokana ®) անվանումով դեղամիջոցը հաստատվել է ԱՄՆ-ի Սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկման գործակալության (FDA) կողմից 2-րդ տիպի շաքարախտի բուժման համար:

Այպես կոչված SGLT2-ի պաշարիչը գործում է երիկամներում շաքարի կամ գլյուկոզայի հետներծծման պաշարման միջոցով: Արդյունքն այն է, որ ավելի շատ գլյուկոզա է դուրս բերվում մեզի միջոցով , եւ հիվանդների արյան մեջ գլյուկոզայի մակարդակը նվազում է, ինչն էլ շաքարախտի բուժման հիմնական նպատակներից է: Կանագլիֆլոզին ի եւ SGLT2-ի փորձարարական պաշարիչները ինսուլինից բացարձակապես անկախ են գործում:

Պերորալ հաբերի տեսքով նոր դեղամիջոցը հաստատվել է որպես անկախ դեղորայքային թերապիա՝ ի լրումն սննդակարգի փոփոխությունների եւ ֆիզիկական ակտիվության  մեծացման կամ շաքարի բուժման համար այլ դեղամիջոցների հետ համատեղ:

Լրացուցիչ առավելությունն այն է, որ Կանագլիֆլոզինը հանդեցնում է քաշի որոշակի կորստի՝ մարմնի զանգվանծի 2,8- 5,7 %-ի չափով:

«Քաշի կորուստը գրավիչ կողմնակի ազդեցություն է, հատկապես երկրորդ տիպի դիաբետով գեր մարդկանց  համար»,- ասում  է բժշկական գիտությունների դոկտոր, Քլիվլենդի համալսարանի էնդոկրինոլոգ Մարիա Վույուկլիսը: «Մետֆորմինից բացի, որը երբեմն  հանգեցնում է քաշի աննշան կորստի, մնացած հաբերը, հակառակը, կարող են քաշի ավելացման հանգեցնել», - нэвум 1 на:

Այն փաստը, որ Կանագլիֆլոզինն ունի մեղմ միզամուղ ազդեցություն, հանգեցնում է  զարկերակային ճնշման նվազման, ինչը կարող է օգտակար լինել բարձր զարկերակային ճնշում ունեցող որոշ հիվանդների համար, բայց կարող է թուլություն, գլխապտույտ կամ նույնիսկ ուշագնացություն առաջացնել մյուս անձանց մոտ: Բժիշկ Վույուկլիսն ասում է, որ պետք է զգուշավորություն ցուցաբերել այդ դեղը տարեց կամ միզամուղ ընդունող հիվանդներին նշանակելիս, հաղորդում է health.clevelandclinic.org-ը:

Բժիշկը նաեւ ասում է, որ 2-րդ տիպի շաքարային դիաբետով եւ նորմալ երիկամների ֆունկցիայով հիվանդները ամենաշատը կշահեն Կանագլիֆլոզին դեղամիջոցից: Ընդհանուր առմամբ դեղամիջոցը ավելի լավ են տանում երիկամների նորմալ ֆունկցիա ունեցող հիվանդները ,եւ վատ՝ չափավոր երիկամային հիվանդություն ունեցողները (դեղամիջոցը հակացուցված է ծանր երիկամային անբավարարությամբ հիվանդների համար): Այն հակացուցված է նաեւ հղիներին,մինչեւ 18 տարեկան անձանց, եւ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդներին:

«ԹեպետԿանագլիֆլոզինը նախատեսված է առանձին դեղորայքային թերապիայի համար, այնուամենայնիվ, մետֆորմինն է իմ ընտրությունը առաջին գծի թերապիայի համար,- ասում է բժիշկ Վույուկլիսը,- քանի որ Կանագլիֆլոզինը հարաբերականորեն նոր դեղամիջոց է, եւ նրա երկարաժամկետ հետեւանքները դեռեւս հայտնի չեն: Ես  նախընտրում եմ  օգտագործել այն որպես լրացուցիչ թերապիա: Ես կարծում եմ, որ դա լավ հավելում կլինի հատկապես նիհարել ցանկացող ճարպակալումով հիվանդների համար»: