Ամուսնալուծությունը կարող է մարդու վաղաժամ մահվան պատճառ դառնալ: Ինչպես պնդում են Արիզոնայի համալսարանի ամերիկացի գիտնականները, ամուսնալուծությունից հետո շատ մարդիկ սկսում են քնի հետ կապված խնդիրներ ունենալ, իսկ ճնշումը բարձրանում է, որն էլ բացասաբար է անդրադառնում առողջական վիճակի վրա եւ նույնիսկ կարող է վաղ մահվան պատճառ դառնալ:

Վերը նշված համալսարանի բժիշկ Դեյվիդ Սբարան պնդում է, որ քնի հետ կապված խնդիրներն առաջանում են գրեթե բոլոր ամուսնալուծված մարդկանց մոտ, սակայն, եթե դրանք մի քանի շաբաթից երկար են տեւում,  կարող են լուրջ վնաս հասցնել օրգանիզմին:

Հետազոտությանը մասնակցել է 138 մարդ, որոնք հետազոտությունից ոչ երկար ժամանակ առաջ բաժանվել են իրենց զուգընկերոջից կամ էլ ամուսնալուծվել են: 7.5 ամիսների ընթացքում գիտնականները հետեւել են նրանց առողջական վիճակին, չափել են նրանց ճնշումը եւ հարցրել, թե արդյոք լավ են քնում: Պարզվել է՝ քնի հետ կապված խնդիրներից հետո մարդկանց մոտ բարձրացել է ճնշումը, եւ ինչքան երկար են տեւել քնի հետ կապված խնդիրները, այնքան բարձր է եղել ճնշման բարձրացման հավանականությունը:

Եթե անքնությունը մարդուն տանջում է 10  եւ ավելի շաբաթ, լուրջ հետեւանքներ կարող են եւ չլինել, բայց եթե այն երկար է տեւում, ճնշումը բարձրանում է, եւ մարդու առողջությունն զգալիորեն վատթարանում է:

Հետազոտության հեղինակ Կենդրա Կրիտշը բաժանված կամ ամուսնալուծված մարդկանց խորհուրդ է տալիս անել ամեն հնարավորը քնի կարգավորման համար եւ ավելի շատ հոգ տանել իրենց մասին: