Միկրոալիքային վառարանը շատ հարմար է սառած սուրճը կամ երեկվանից մնացած ճաշը տաքացնելու համար, սակայն, եթե կարծում եք, որ այն միայն դրան է ունակ, Դուք սխալվում եք:

Մասնագետների խոսքով, միկրոալիքային վառարանը շատ օգտակար է մի շարք պատճառներով.

1. Միկրոալիքային վառարանը թույլ է տալիս ճաշը շատ արագ պատրաստել, ընդ որում, ինչքան քիչ լինի ջերմային մշակումը, այնքան շատ կպահպանվեն սննդում օգտակար նյութերը: Օրինակ՝ բանջարեղենի համար բավական է եւ 5 րոպեն: Ընդ որում, բանջարեղենները պահպանում են իրենց վիտամինների մեծամասնությունը:

2. Միկրոալիքային վառարանում կարելի է ախտահանել պլաստիկ սպասքը: Մանրէները, ինչպիսիք են սալմոնելան եւ E-coli մանրէն, ինչպես հայտնի է, հեշտությամբ են բազմանում խոհանոցային տախտակների վրա, բայց դրանցից կարելի է ազատվել, եթե տախտակը հինգ րոպեով թողնեն միկրոալիքային վառարանի մեջ:

3. Միկրոալիքային վառարանում կարելի է ախտահանել սպասքի լվացման համար նախատեսված կեղտոտ սպունգները: Մասնագետներն առաջարկում են սպունգի վրա ավելացնել քացախով լիմոնի հյութ եւ այն մեկ րոպեով ուղարկել միկրոալիքային վառարան:

4. Միկրոալիքային վառարանը կարող է արագացնել խմորիչով խմորի բարձրացումը, ինչպես նաեւ «կենդանացնել» բյուրեղացած մեղրը. բավական է այն 30 րոպեով դնել միկրոալիքային վառարանի մեջ:

5. Միկրոալիքային վառարանը կարող է «կյանքի կոչել» հին կոսմետիկան: Օրինակ՝ կարելի է միկրոալիքային վառարանի մեջ հինգ րոպեով դնել բացած տուշը (հանելով խոզանակը) եւ մի բաժակ ջուր, եւ չորացած տուշը կրկին հեղուկ կդառնա: