Հատկապես ինչպե՞ս է տեղի ունենում գրիպով վարակումը։ Ինչպե՞ս է վիրուսը ներթափանցում օրգանիզմ։ Այս հարցերին կօգնի պատասխանել ԱՄՆ-ի հանրային ռադիոյի հոլովակը, որտեղ ցույց է տրվում, թե ինչպես է գրիպի վիրուսը փռշտացող մարդուց փոխանցվում մեկ ուրիշ առողջ մարդուն։
Հետաքրքիրն այն է, որ այդ գործընթացը կողպեքը ճիշտ բանալիով բացել է հիշեցնում. վիրուսը նույնպես գտնում է բջիջները վարակելու «բանալին», իսկ հետո դրանք վերածում է վիրուսի նորանոր պատճեններ արտադրող ինքնատիպ «գործարանների»։ Եվ այս ամենը սարսափելի կլիներ, եթե չլիներ իմունային համակարգը, որը կարող է ոչնչացնել այդ վիրուսները եւ վերականգնել օրգանիզմը։
Դիտեք հոլովակը, որտեղ Ռոբերտ Կրուլվիչը եւ Դեյվիդ Բոլինսկին բացատրում են, թե ինչպես է վիրուսը պաշարում մեկ բջջիջը, եւ թե ինչ է տեղի ունենում այնուհետեւ։





