Ֆլորիդայում բժիշկները փորձարկում են նոր տոմոգրաֆը, որի օգնությամբ նրանք աշխարհին ցույց են տվել, թե ինչ տեսք ունի մեր մարմինը ներսից: Սկաների օգնությամբ արված լուսանկարներում պատկերված են երակներ, սրտեր, ուղեղներ եւ նույնիսկ աղիքներ:
«Revolution CT» կոչվող նոր տոմոգրաֆիկ սարքը հիվանդի մարմնի միջով ռենտգենյան ճառագայթներ է արձակում, իսկ համակարգիչը ստանում է բարձր որակով պատկերները: Գիտնականների խոսքով այդ տոմոգրաֆի օգնությամբ հնարավոր է շատ կարճ ժամանակահատվածում սրտի պատկերն ստանալ:
Սովորաբար այս սարքավորմանը նման ռենտգենյան համակարգչային տոմոգրաֆիայի տեխնիկան օգտագործում են ուռուցքներ, ոսկորների կոտրվածքներ եւ արնահոսություններ հայտնաբերելու համար: Հին տոմոգրաֆների աշխատանքի համար հիվանդը պետք է անշարժ մնար, սակայն նոր տոմոգրաֆը սահմանափակումներ չունի: Ավելին, այն մյուս տեսակներից ավելի արագ է աշխատում եւ կարող է շարժման մեջ գտնվող օրգանների պատկերներն ստեղծել:
Ստորեւ ներկայացրած լուսանկարներն արվել են Ֆլորիդայում՝ West Kendall Baptist Hospital կլինիկայում: Հենց այս կլինիկան է առաջին անգամ սկսել օգտագործել եւ փորձարկել նոր սարքավորումը:















