Մարդու գենոմում վիրուսային ԴՆԹ-ի հետքերը շատ ավելի քիչ են, քան այլ կաթնասունների մոտ, պարզել են գիտնականները: Վիրուսներից նման ուժեղացված պատշպանությանպատճառն այն է, որ մարդու նախնիները սկսել են ակտիվորեն օգտվել գործիքներից եւ դադարել են կծել իրենց թշնամիներին (ինչպես նաեւ որսի ենթակա կենդանիներին):

Չնայած օրգանիզմի կողմից պաշտպանությանը, ռետրովարակներին երբեմն հաջողվում է ախտահարել մարդու սեռական բջիջները, եւ վիրուսի գենետիկ կոդը ներառվում է կենդանու գենի մեջ՝ սերնդեսերունդ փոխանցվելով: Զարմանալի է, որ այդպիսի էնդոգեն ռետրովարակները մարդու առողջության համար գրեթե անվնաս են, մինչդեռ մյուս կենդանիների մոտ դրանք քաղցկեղի եւ այլ հիվանդությունների պատճառ են դառնում:

Այդ փաստը բացատրելու համար ամերիկացի գիտնականները համեմատել են այդ ռետրովարակների՝ մարդու եւ 39 այլ տեսակի կաթնասունների (այդ թվում՝ շիմպանզեների, դելֆինների եւ պանդաների) գենոմում պահպանվելու ժամկետը:

Պարզվել է՝ վերջին տասը միլիոն տարիների ընթացքում մարդու  եւ այլ պրիմատների գենոմում  շատ ավելի քիչ ռետրովարակներ են հայտնվել, քան մյուս կաթնասունների մոտ: Ավելին, վերջին երեք միլիոն տարիներին մարդու ԴՆԹ ընդհանրապես էնդոգեն ռետրովարակներ չեն ներթափանցել: Գիտնականների կարծիքով դրա պատճառը վարքագծային ռազմավարությունների էվոլյուցիան է. մեր նախնիները դադարել են միմյանց կծել, իսկ որսի ավարը նիզակներով են սպանել (հետո միսը կրակի վրա պատրաստել): Արդյունքում արյան հետ շփումների քանակը կտրուկ կրճատվել է, իսկ բազմաթիվ վիրուսներ հենց արյան միջոցով են փոխանցվում: