Փետրվարի 5-ը բժշկության մեջ նշվում է որպես D վիտամինի «ծննդյան օր». 1928 թ.-ի այս օրը գերմանացի գիտնական Ադոլֆ Վինդաուսին հաջողվեց բացահայտել, թե ինչպես է առաջանում D վիտամինը: Կենսաքիմիկոսը հայտնաբերել էր, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ բուսական ծագում ունեցող նյութերը՝ էրգոստերինները, կարող են փոխակերպվել վիտամին D-ի եւ այդ բացահայտման համար նույն թվականին Նոբելյան մրցանակի արժանացել:
D վիտամինի օրվա կապակցությամբ NEWS.am Medicine-ը հիշեցնում է, որ այն օրգանիզմի կենսագործունեության համար խիստ կարեւոր վիտամիններից է, որի բացակայությունը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ: Մասնավորապես՝ D վիտամինի պակասը դանդաղեցնում է մարդու օրգանիզմում բջիջների աճը, թուլացնում է ոսկրային եւ նյարդային համակարգը՝ պատճառ դառանալով փոքր երեխաների շրջանում լայն տարածում ունեցող ռախիտ հիվանդության առաջացմանը:
D վիտամինն առաջանում է մարդու մաշկում՝ անդրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է թյունոսի, ձողաձկան եւ այլ ձկների լյարդի ճարպը, ինչպես նաեւ՝ D վիտամին են պարունակում կարագը, ձվի դեղնուցը եւ ձկան յուղը: Հավելենք, որ բուսական մթերքները, որպես կանոն, D վիտամին չեն պարունակում:






