Շատ երեխաներ սնվելու հարցում քմահաճ են եւ չեն ցանկանում ուտել որոշ օգտակար մթերքներ: Մի՞թե դա նշանակում է, որ նրանք պետք է մուլտիվիտամիններ ընդունեն, որպեսզի օրգանիզմը սննդարար նյութերի պակաս չունենա: Մայրերին հուզող այս հարցին պատասխանել է ամերիկյան Foxnews.com-ի բժշկական խմբագիր Մաննի Ալվարեզը:
Նրա խոսքով՝ երեխաների մեծ մասի համար սիրելի հացահատիկային փաթիլները (хлопья), կաթը, նարնջի հյութը հարուստ են վիտամիններով եւ կալցիումով եւ շատ օգտակար են երեխաների համար: Ուստի եթե երեխան ուտում է վերոնշյալ մթերքները, ապա կարելի է ասել, որ նա ստանում է օրգանզիմի համար անհրաժեշտ սննդարար նյութերի պաշարը եւ վիտամիններ ընդունելու կարիք չկա:
Իսկ եթե երեխան ունի ներքոհիշյալ խնդիրներից որեւէ մեկը, ապա բժիշկը խորհուրդ է տալիս դիմել մասնագետի օգնությանը եւ քննարկել վիտամիններ ընդունել-չընդունելու հարցը:
-Եթե երեխան ունի սնման խանգարում
-Եթե երեխան ունի զարգացման ուշացում
- Եթե երեխան կանոնավոր չի սնվում
- Եթե երեխան չի ստանում անհրաժեշտ քանակությամբ D վիտամին
- Եթե երեխան ունի քրոնիկ հիվանդություն կամ ալերգիա սննդից
-Եթե երեխան բուսակեր է
Բժիշկը նաեւ հիշեցնում է, որ չափից շատ վիտամինների ընդունումը եւս վտանգավոր է:






