Լոնդոնի կայսերական քոլեջի (Մեծ Բրիտանիա) գիտնականները պարզել են, որ սուրճը նվազեցնում է էնդոմետրիայի՝ արգանդի ներքին լորձաթաղանթի քաղցկեղի առաջացման  վտանգը: 

Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մասնագետները նման եզրահանգման եկել են մոտ 450 հազ. կանանց շրջանում անցկացրած ուսումնասիրության արդյունքում:  Նրանք, հետազոտելով եւ համեմատելով էնդոմետրիայի քաղցկեղի  առաջացմանը նպաստող հնարավոր գործոնները՝ մարմնի քաշը, դաշտանի շուտ սկսվելը (մինչեւ 12 տարեկանը), ուշ դաշտանադադարը եւ այլն, պարզել են, որ հավասար պայմանների առկայության դեպքում հենց սուրճը կարող է պաշտպանել կանանց էնդոմետրիայի քաղցկեղից. օրական առնվազն 1 կամ 3-4 գավաթ սուրճն այդ  քաղցկեղի առաջացման հավանականությունը 18 տոկոսով նվազեցրել է:

Հաղորդվում է, որ նման եզրակացություն են արել նաեւ Քաղցկեղի դեմ պայքարի ամերիկյան ասոցիացիայի հետազոտողները: Նրանք նշել են, որ մեծ քանակությամբ սուրճ օգտագործելու դեպքում ձվարանների կողմից արտադրվող պրոգեստերոն եւ էստրոգեն հորմոնների հավասարակշռությունն փոփոխվում է հօգուտ վերջինի, ինչն էլ նվազեցնում է էնդոմետրիայի քաղցկեղի առաջացման վտանգը: