Լոնդոնի տնտեսագիտության եւ քաղաքագիտության դպրոցի(Մեծ Բրիտանիա) գիտնականները հայտարարել են, որ երեխաների ավելորդ քաշի պատճառը հիմնականում նրանց ծնողների ապրելակերպն է:

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք նման եզրահանգման եկել են՝ ուսումնասիրելով  հարազատ եւ որդեգրած երեխաներ ունեցող  13 5336 ընտանիքների տվյալները: Մասնավորապես պարզվել է, որ ավելորդ քաշ ունեցող որդեգիր ծնողների(երկու ծնողներն էլ)  ընտանիքներում ավելորդ քաշ ունեցող երեխաներ 21 տոկոսով ավելի շատ են հանդիպել, քան չափավոր քաշ ունեցող որդեգիր ծնողների ընտանիքներում: Իսկ ահա ավելորդ քաշ ունեցող կենսաբանական ծնողների(երկու ծնողներն էլ) ընտանիքներում ավելորդ քաշ ունեցող երեխաների թիվը, չափավոր քաշ ունեցող կենսաբանական ծնողների երեխաների թվի համեմատ,  27 տոկոսով է ավելի եղել: Գիտնականների խոսքով՝ ընդամենը 6 տոկոս տարբերությունն այն մասին է վկայում, որ ժառանգականության, գեների դերը երեխաների գիրության հարցում վճռորոշ չէ, ոչ էլ այնքան մեծ, որքան ընդունված է համարել:

 Ջոն Ֆոնդն իրենց ուսումնասիրության արդյունքները «հուսադրող է» որակել եւ ընդգծել՝ դրանք ցույց են տալիս, որ հնարավոր է արդյունավետորեն պայքարել երեխաների գիրության դեմ: Գիտնականի կարծիքով՝ դրա համար նախեւառաջ պետք է օգնել եւ հորդորել ծնողներին առողջ ապրելակերպ վարել: