Մասնագետների խոսքով, եթե  մենք կարողանանք ինքներս մեզ սովորեցնել մի քիչ դանդաղ շնչել, մենք դրանից բազում առողջական առավելություններ կքաղենք: Ինչու՞ է դանդաղ շնչելն այդքան օգտակար:

Պարզվում է՝ դանդաղ շնչելը խթանում է թափառող նյարդը, որն ուղեղից դեպի որովայն է ձգվում: Այն պարասիմպաթիկ նյարդային համակարգի մաս է կազմում, որն էլ իր հերթին պատասխանատու է մարմնի «հանգստի եւ մարսողության» գործընթացների, ինչպես նաեւ  այսպես կոչված «պայքարի կամ փախչելու» արձագանքների համար:

Թափառող նյարդը կարող է ակտիվանալ, երբ րոպեում 5-7 շունչ քաշենք, եւ այն օգնում է, որպեսզի սրտի ռիթմն արտաշնչելիս դանդաղի: Թափառող նյարդի արձագանքի ժամանակ տարբեր քիմիական նյութեր, այդ թվում ացետիլխոլին նյարադահաղորդիչն է արտադրվում, որը հակաբորբոքային հատկություններով է օժտված եւ դանդաղեցնում է մարսողությունն ու սրտի աշխատանքը: Օրինակ՝ էպիլեպսիայի դեպքում երբեմն մարդու մարմնում թափառող նյարդն ակտիվացնող բժշկական սարքավորումներ են փոխպատվաստում:

Ասթմայի կամ խուճապային խանգարումների դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս քթով մակերեսային շունչ քաշել՝ րոպեում կատարելով 8-13 կանոնավոր շունչ: Նման դեպքերում խոր շունչը կարող է ավելի վտանգավոր լինել այդպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար:

Մասնագետները խորդհուրդ են տալիս երբեք չմոռանալ կանոնավոր, դանդաղ շնչելու մասին: Չէ՞ որ այդպես Դուք կարող եք ավելի հանգիստ եւ հավասարակշիռ լինել եւ բազմաթիվ խնդիրներ հաղթահարել: