Մարզիկների իդեալական սննդակարգը բաղկացած է սթեյքից, քաղցր կարտոֆիլի պյուրեից եւ չորս տեսակի բանջարեղենից (նախընտրելի է՝ կանաչ բանջարեղենը), պնդում են բժիշկները:

Այս սննդակարգը հարուստ է սպիտակուցներով, ածխաջրերով, վիտամիններով ու միներալներով՝ այն ամեն ինչով, ինչն անհրաժեշտ է մարզիկներին:

- Սթեյքը մկանների ռեգեներացիային նպաստող սպիտակուցների աղբյուր է: Այն նաեւ հոգնածության հաղթահարմանը նպաստող երկաթ է պարունակում

- Քաղցր կարտոֆիլը հարուստ է ածխաջրերով, որոնք անհրաժեշտ են ծանր մարզումներից հետո մկանների վերականգնման համար

- Կանաչ բանջարեղենն ու բրոկոլին հարուստ են A եւ C վիտամիններով, որոնք ամրապնդում են մարզումների պատճառով թուլացած իմունային համակարգը

Հենց այսպիսի սնունդ էին ապահովում նախկին մարզիկ, իսկ այժմ շեֆ-խոհարար Ֆրանսիս Ագյեպոնգը օլիմպիադայի մեդալակիր Քրիստինա Օխուրուօգուի եւ աշխարհի չեմպիոն Դինա Աշեր-Սմիթի համար: «Իդեալական սնունդ» ենթադրող սննդակարգը շեֆ-խոհարարը մշակել է համապատասխան մասնագետ Ջոզեֆ Ագուի հետ միասին: