ԱՄՆ-ի Սննդի եւ դեղորայքի վերահսկամ կենտրոնը (FDA) արգելել է սրտին վնաս հասցնող տրանս ճարպերի օգտագործումը, բայց ինչպես հայտնի է, տարիներ կպահանջվի որպեսզի այս արգելքը ուժի մեջ մտնի: Մինչդեռ կա մի քանի պարզագույն մեթոդ՝ զարկերակները խցանող այս արհետսական բաղադրիչից խուսափելու համար:
«Արհեստական տրանս-ճարպերը բորբոքում են առաջացնում, բարձրացնում խոլեստերինը եւ կարող են սրտի իշեմիկ հիվնադության պատճառ դառնալ»,- Newsmax Health-ին է պատմել բժիշկ Չանսի Քրենդալը:
Սննդից բացառելով այս ճարպերը, ղեկավության հաշվարկներով, կարելի է տարեկան կանխարգելել մոտավորապես 20 000 սրտի կաթված եւ 7000 մահացու ելք:
Արհեստական տրանս-ճարպերը հայտնի են որպես տրանս-ճարպաթթուներ, որոնք ստացվում են հեղուկ յուղին՝ հիմնականում սոյաի յուղին, ջրածին ավելացնելով: Դա այն դարձնում է մարգարինի նման կիսաջրիկ: Տրանս ճարպերը լավացնում են դրանցով վերամշակկված մթերքի կառուցվածքը, կայունությունը եւ պիտանելության ժամկետը:
Տրանս ճարպերը սկսեցին ավելացնել ամերիկյան սննդամթերքի մեջ սկսած 1911 թվականից, երբ Procter & Gamble-ն արտադրեց հիդրոգենիզացված յուղ պարունակող առաջին մթերքը՝ Crisco-ն: 1980-ականներից սպառողների տարբեր խմբեր ակցիաներ սկսեցին հագեցած ճարպերի օգտագործման դեմ:Դրան ի պատասխան, արագ սննդի շատ ռեստորաններ տավարի ճարպից անցան արեւադարձային կամ տրանս-ճարպերի օգտագործմանը:
1990-ական թվականներին հետազոտությունները սկսեցին քննադատել այս քայլը՝ ապացուցելով, որ տրանս-ճարպերն ավելի վտանգավոր են, քան հագեցած ճարպերը: Հետազոտողները բացահայտեցին, որ տրանս-ճարպերը արյան մեջ ոչ միայն բարձրացնում են «վատ» խոլեստերինի մակարդակը, այլ նաեւ նվազեցոնում են «լավ» կամ HDL-խոլեստերինի մակարդակը:
Նրանց օգտագործումը կտրուկ նվազեց 2006-թվականից, երբ կառավարությունը պահանջեց, որպեսզի տրանս-ճարպերի առկայությունը նշվի փաթեթի վրա:Ներկայումս դրանք հիմնականում օգտագործվում են փաթեթավորված աղանդերի, թխվածքների, մարգարինի, սուրճի համար նախատեսված պատրաստի կաթի սերի, միկրոալիքային վառարանի համար նախատեսված ադի-բուդիի եւ սառեցրած պիցցայի մեջ: Մինչդեռ, մակնշման պահանջը իր մեջ ծուղակ էր պարունակում, այն է՝ եթե սննդամթերքը պարունակում էր 1 գր-ից քիչ տրանս-ճարպեր, ապա արտադրողն իրավունք ուներ գրելու, որ սննդամթերքը պարունակում է 0 տրանս-ճարպեր: Առողջապահության շատ ներկայացուցիչներ պնդում են, որ տրանս-ճարպերի նույնիսկ այդպիսի չնչին պարունակությունը վտանգավոր է:
«Խնդիրը նույնիսկ սուպերմարկետների մեջ չէ, մեծ վտանգ են ներկայացնում ռեստորանները, որտեղ սննուդը կարող է հագեցած լինել տրանս-ճարպերվ, եւ ոչ ոք դրա մասին չիմանա »,- ասաց Պալմ Բիչ հիվանդանոցի սրտի փոխպատվաստման ծրագրի տնօրեն, դոկտոր Քրենդելը:Ահա ինչ վեց մեթոդ է նա առաջարկում՝ տրանս ճարպերից խուսափելու համար.
Օրական 6-8 բաժակ ջուր խմեք՝ օրգանիզմից ճարպերը հանելու համար:
Շատ թարմ միրգ եւ բաջարեղեն կերեք:
Ուշադիր կարդացեք սննդամթերքի բաղադրությունը, չկան արդյոք այնտեղ տրանս- ճարպեր:
Աշխատեք չգնել սննդամթերք, որի վրա գրված է «չափավոր հիդրոգենիզացված»: Դրանք տրանս-ճարպերի հիմնական աղբյուրն են:
Մարգարինի փոխարեն կարագ գնեք: Չնայած այն հագեցած ճարպեր է պարունակում, այն բնական մթերք է, հետեւաբար ավելի անվտանգ է։
Խուսափեք ռեստորանների ցանցերից:Այստեղ դուք կարող եք տրանս-ճարպերի մեծ չափաբաժին ստանալ:






