«Մաքուր սննդի» կողմնակիցների շարժումը վերջին տարիների տարբեր խավերին պատկանող մարդկանց շարժումներից է, ովքեր ցանկանում են իրենց հարմարավետ զգալ, ասում է առողջապահության եւ սննդի մագիստրոս, գրանցված դիետոլոգ Սինտիա Սասը: Նա հաճախ է ելույթ ունենում ամերիկյան հեռուստատեսությամբ, առողջ սննդի մասին հոդվածներ է գրում եւմասնավոր կարգով խորհդատվություն է տրամադրում հաճախորդներին Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ շատ այլ քաղաքներում, տեղեկացնում է Fox News-ը։
Ահա թե ինչ է գրում Սինտիան. «Առաջին անգամ սննդի վերաբերյալ «մաքուր» բառը ես լսել եմ 1990-ականնեի կեսերին: Ես մասնակցել եմ սուպերմարկետների միտումների վերաբերյալ կոնֆերանսի, եւ տեղեկացել, որ սննդային ցանցերը սկսել են «մաքրել» իրենց խանութները անճանաչելի բաղադրիչներ պարունակող բրենդներից:
Երբ ես Twitter-ի միջոցով հարցրեցի «Ին՞չ է ձեզ համար մաքուր սնունդը», ես բազմաթիվ պատասխաններ ստացա, սկսած՝ «թարմ բանջարեղեն եւ մրգեր ուտել» վերջացրած՝ «ոչ մի արհեստական բան չուտել»: Տրիներ շարունակ ես «մաքուր սննդի» իմ սեփական բնորոշումն էի փնտրում , եւ ահա իմ ընթացիկ պատկերացումը այս գաղափարի շուրջ.
Ամբողջական սնունդ կերեք
Դա շատ հեշտ է՝ բանանով եւ ընկույզով բլիթի փոխարեն ուղղակի բանան եւ ընկույզ կերեք: Մաքուր սննդի հիմնական սկզբունքը վերամշակված սնունդը առողջ սննդամթերքով փոխարինելն է:
Պատրաստիր ինքդ
Երբ ես միս եմ տապակում, նատրիումով, շաքարով եւ կոնսերվատներով հարուստ պատրաստի սոուս գնելու փոխարեն, ես հարում եմ մի փոքր շագանակագույն բրնձի քացախ, ավելացնում եմ նոր քամած ցիտրուսի հյութ, մանրացված սխտոր եւ թարմ քերած կոճապղպեղ:
Ականջ դրեք ձեր մարմնին
Սննդարար նյութերը հիմք են ստեղծում ձեր մարմնի յուրաքանչյուր բջջի կառուցվածքի եւ ֆունկցիայի համար , եւ , քանի որ ձեր մարմինը գտնվում է անդադար սպասարկման եւ վերանորոգման գործընթացում, ձեր բջիջների առողջությունն ու գործունեությունը ուղղակիորեն ոշվում են նրանով, թե ինչ եք կերել: Ամբողջական, բնական սննդամթերքները կառուցողական սպիտակուց են ապահովում, որոնք պահպանում են ձեր մկանները, ոսկրերը, օրգանները, իմունային համակարգը եւ հորմոնները»:






