Որպեսզի մարմնի նորմալ քաշով մարդը առողջ լինի եւ նվազեցնի շաքարային դիաբետի, կարիեսի եւ ճարպակալման առաջացման հավանականությունը, անհրաժեշտ է օրական օգտագործել մոտավորապես վեց գդալ շաքար։

Այսպիսով, շաքարի մասնաբաժինը կազմելու է օրական օգտագործվող կալորիաների 5 տոկոսը։ Այս ցուցանիշը երկու անգամ ցածր է ԱՀԿ-ի կողմից 2002 թվականին սահմանված ցուցանիշից։ Այս մասին է ասվում երեխաների եւ չափահասների կողմից շաքարի օգտագործման ուղեցույցի մեջ, որը կազմակերպությունը ներկայացրել է մարտի 4-ին։ Մինչեւ ընթացիկ ամսվա վերջ բոլոր ցանկացողները կարող են կարծիք հայտնել այդ խորհուրդների վերաբերյալ, իսկ անկախ փորձագետներն էլ զուգահեռաբար կվերլուծեն զեկույցը։ 

Շաքարի օգտագործման մինիմալ չափաբաժինները առաջին հերթին վերաբերվում են մոնոշաքարներին՝ գլյուկոզային եւ ֆրուկտոզային, ինչպես նաեւ երկշաքարներին, որն ավելացնում են սննդի մեջ իրենք արտադրողները կամ սպառողները։ Ընդ որում՝ ուղեցույցի հեղինակերը պնդում են, որ շաքարի զգալի մասը պարունակվում է վերամշակված նյութերում, որոնց համը կարող է քաղցր չլինել։ Այսպես, կետչուպի մի գդալը պարունակում է 4 գրամ շաքար, իսկ գազավորված ըմպելիքն իր մեջ թաքցնում է մոտ տաս թեյի գդալ շաքար։