Մեզի գույնը սովորաբար խոսում է մեր առողջական վիճակի մասին, պնդում են բժիշկները: Բժիշկ Կրիս Սթիլը պատմում է այն մասին, թե ինչ տեղեկություններ մեր առողջության մասին կարող է տրամադրել մեզը:
- Առողջ մեզը, բժշկի խոսքով, պետք է լինի բաց դեղին գույնի, եթե այն ավելի մուգ է, կարելի է ենթադրել, որ օրգանիզմը ջրազրկված է:
- Բաց գույնի մեզ է նկատվում հիմնականում շատ հեղուկ օգտագործող մարդկանց մոտ: Բաց գույն մեզը կարող է ստանալ նաեւ միզամուղ դեղամիջոցների ընդունումից հետո, ինչպես նաեւ սուրճ ու ալկոհոլ օգտագործելուց հետո:
- Բաց կարմիր, կարմիր կամ նույնիսկ մուգ կարմիր գույն մեզը կարող է ստանալ որոշ մրգերից ու բանջարեղենից (ճակնդեղ, մոշ, հաղարջ, ռեւանդենի ) կամ դեղերից հետո: Այնումենայնիվ, այս գունը կարող է վկայել մեզի մեջ արյան առկայության մասին՝ հուշելով, որ օրգանիզմում ինֆեկցիա կա, ուռուցք է ձեւավորվել կամ էլ երիկամներում քարեր են ի հայտ եկել:
-Ծնեբեկը կամ սննդային ներկանյութերը, որոնք առկա են սննդի որոշ տեսակներում, կարող են մեզին կանաչ կամ նույնիսկ կապույտ գույն հաղորդել: Եթե մեզը շագանակագույն է, դա կարող է լյարդի հիվանդությունների հետեւանք լինել:
- Գազարագույն մեզը, որպես կանոն, օրգանիզմի ջրազրկվածության մասին է խոսում, բայց կարող է նաեւ վկայել լյարդի կամ լեղուղիների հիվանդություների մասին: Մուգ դեղին գույնի մեզը կարող է դեղնախտի հետեւանք լինել:
- Եթե մեզը փրփրում է, դա խոսում է այն մասին, որ մարդը չարաշահում է սպիտակուցները կամ երիկամային խնդիրներ ունի:






