Սկոթ Մորգանը կրծքավանդակի ձախ կեսի ցավերը վերագրում էր սպորտային վնասվածքին, նույնիսկ չկասկածելով, որ իր սիրտը այլեւս չի կարողանում նորմալ գործել:Երբ վերջապես անցյալ տարի նա հիվանդանոց դիմեց, ցնցված էր այն նորությունից, որ իրեն սրտի փոխպատվաստում է պետք: Բժիշկները Մորգանին կյանքի պահպանման համար առաջարկեցին մեկ այլ մեթոդ՝ մեխանիկական պոմպ: «Վիրահատությունից առաջ ես այնպիսի իրավիճակում էի, որ ուզում էի մահանալ»,- պատմում է Մորգանը՝ սմոքինգների խանութի 53-ամյա տնօրենը, ով ինչ-որ պահ վարակվեց վիրուսային ինֆեկցիայով, ինչն էլ խախտեց նրա սրտի հիմնական պոմպային ֆունկցիան կատարող խոռոչի աշխատանքը. «Ես ցանկանում էի տեսահոլովակ նկարել իմ ընտանիքի եւ թոռների համար, որպեսզի նրանք ինձ հիշեն իմ մահից հետո: Ես այնքան էի հոգնած, որ այլեւս չէի ուզում պայքարել»:
Դեռ 5 տարի առաջ Մորգանը ընդհամենը երկու տարբերակ կունենար՝ դեղորայքային բուժում կամ հսկայական սարքավորումներ, որոնք մեկ տարուց, առավելագույնը 18 ամսից մաշվում են: Thoratec Corp. ու HeartWare International Inc. արտադրության նոր պոմպերը հնարավորություն են տալիս ժամանակ շահել մինչեւ դոնորական օրգանի փոխպատվաստումը: Եւ չնայած սարքավորումները ամբողջությամբ չեն փոխարինում տրանսպլանտանտներին, այնուամենայնիվ նրանք ժամանակավոր փոխարինողի դերում են հանդես գալիս:
ԱՄՆ-ում մոտավորապես 5,1 միլիոն մարդ ապրում է սրտային անբավարարությամբ, եւ նրանցից մոտ 20% մահանում է 12 ամսից, իսկ կեսը չի ապրում նույնիկս մինչեւ հինգ տարի:
Արդյունաբերության ձեռքբերումները
Արդյունաբերությունը մեծ հաջողությունների է հասել սկսած 1990-ականների ավարտից, երբ առաջին պոմպերը մեծ էին եւ նրանց դժվար էր իմպլանտացնել, նկատեց Նյու Յորքի JPMorgan Chase & Co. վերլուծաբան Կրիս Պասկալը:
«Այս բնագավառը դեռեւս հարաբերականորեն երիտասարդ է իր զարգացման մեջ, մինչդեռ մեծ հաջողություններ է ունենում»,- ասաց Պասկալը: «Ասօր սա դեռեւս փոքր շուկա է, բայց կմեծանա մեծ ընկերությունների հետաքրքրվածության մեծացման հետ զուգահեռ»:
Նոր սարքավորումը ամրացվում է սրտի հիմնական պոմպային խոռոչին՝ ձախ փորոքին:Փոքրիկ խողովակը պտտվում է սրտի շուրջ եւ ամրացվում աորտային, ինչը թթվածնով հարուստ արյուն է մատակարարում մարմնի մնացած հատվածներին: Ոչ մեծ էլեկտրոշարժիչը ապահովում է արյան անընդհատ շարժումը, հաղորդում է Newsmax Health-ը:
Ամբողջ աշխարհում անցյալ տարի իմպլանտացվել է ձախ փորոքին «օգնող» այդպիսի 5500 սարք, հաղորդում է Ֆրեմինգեմի գլխավոր գործադիր տնօրեն Դուգ Գոդշելը:ԱՄՆ-ի շուկան ներկայումս կազմում է 475 միլիոն դոլար, այն դեպքում, եր համաշխարհային վաճառքները կարող են 700 միլիոն դոլարի եկամուտ բերել այս տարվա ընթացքում, ասաց Պասկալը:
Ակնառու առավելություններ
Պոմպի հիմնական առավելությունն այն է, որ այն լավացնում է կյանքի որակը եւ երկարացնում ժամանակահատվածը:
Փոքրիկ սարքավորումներ
HeartWare-ը հավանություն ստացավ FDA-ի կողմից փորիկ շարժիչի համար, որը սրտին է ամրացվում առանց մեխանիկական կարերի, ինչը հնարավորություն է տալիս այս սարքն իմպլանտացնել նաեւ փոքրիկ հիանդներին: Մեխանիկական պոմպերն օգտագոծվում են ամենածանր հիվանդների համար, ում ապրելու համար մնացել է ոչ թե տարիներ, այլ օրեր ու ամիսներ:
Փոխանցող լարը էլեկտրականությամբ է ապահվում սարքը:Այն դուրս է գալիս հիվանդի որովային խոռոչից եւ միացվում մարտկոցի կամ անմիջապես էլեկտրական սնուցման աղբյուրի հետ: Հիվանդների ձեռքի տակ միշտ պետք է պահեստային մարտկոցներ եւ վերահսկիչ լինի:
Հիվանդները չեն կարող լողալ կամ լոգանք ընդունել: Ճանապարհուրդությունները կարող են մի քիչ դժվարություններ ներկայացնել,եւ հիվանդները պետք է ամբողջ կյանքի ընթացքում արյունը ջրիկացնող դեղ խմեն:
Քլիվլենդի հիվանդանոցի սրտաբանական փոխպատվաստման բաժնի վարիչ Ռենդի Սթարլինգը հաղորդեց, որ կան այնպիսի պոտենցիալ բարդություններ, ինչպիսիք են ՝ ստամոքսային արնահոսությունները, վարակներն եւ անկայուն սրտի կծկման հաճախությունը:
Բարձր գներ
Սարքավորման գինը շատ թանկ է, ավելի քան 360 000 ԱՄՆ դոլար:
Փոխպատվաստվող հիվանդներ
Մի քանի տարի առաջ հիվանդների ընդամենը 10%-ն էր մեխանիկական օգնություն ստանում, միչդեռ հիմա այս թիվը մոտ է 50%-ին:
Կալիֆորնիացի Մորգանի սիրտն ամբոջությամբ վերականգնվեց այն բանից հետո , երբ մեխանիկական պոմպից հետո նրան թույլ տվեցին մի փոքր «հանգստանալ:Այս ենթախմբի մեջ մտնում են 10%-ից ավելի քիչ հիվանդ, անյ բանից հետո , երբ նրանք իրենց իսկ սիրտն են փոխպատվաստում:Սթերլինգը կարծում է, որ իրենց խնդիրն է օգնել հիվանդներին պահպանել իրենց սիրտը , որքան հնարավոր է երկար:
«Երբ ես տեսնում եմ սրտային անբավարարությամբ հիվանդ, փոխպատվաստման ուղարկելու փոխարեն, ես փորձում եմ բուժել նրա սիրտը եւ այն հետ վերաադարձնել հիվանդին, ասաց նա,- փոխպատվաստված շատ քիչ հիվանդներ են ապրում 25 տարուց ավել» :






