Սննդի պատրաստման համար ճիշտ ճարպերի ընտրությունը կարեւոր է ոչ միայն սննդի համի, այլեւ նրա առողջարարության համար: Կարեւորը ոչ միայն ամենաառողջ յուղերն եւ ճարպերը ընտրելն է, այլեւ ոտելիք պատչաստելիս այդ սննդամթերքի օգտագործման եղենակների իմացությունը։
Հալած յուղ
Յուղը պատրաստվում է սերուցքային կարագից, նրանից ջրի , կաթնային սպիտակուցների եւ կաթնային շաքարի հեռացման միջոցով: Ձեւավորված հարուստ կաթնային ճարպը չի պարունակում կազեին եւ լավ է մարսվում այն մադկանց կողմից, ովքեր սովորաբար չեն մարսում կարագը: Հալած յուղն ավանդաբար օգտագործվում է հնդկական խոհանոցում եւ շատ առավելություններ ունի առողջության համար: Այն հարուստ է A, D եւ К2 ճարպալուծ վիտամիններով , ինչպես նաեւ պարունակում է լինոլինաթթու:
Կոկոսի յուղ
Սա ունիվերսալ յուղ է , որը շատ լավ համակցվում է քաղցր եւ աղի ճաշատեսակների հետ եւ բազմաթիվ առավելություններ ունի առողջության համար: Կազմված է միջին երկարության շղթայի ճարպաթթուներից, այս յուղը օգտակար է նիհարել ցանկացողների համար, քանի որ օրգանիզմը շատ հեշտությամբ կարող է այն յուրացնել էներգիայի ստացման համար, տեղեկացնում է Fox News-ը։
Քնջութի յուղ
Այս յուղն ունի հակամանրէային հատկություններ,որոնք կարող են օգնել պաշտպանվել մանրէների անոմալ աճից: ԱՄՆ-ի առողջության ազգային ինստիտուտի տվյալներով, քնջութի կանոնավոր օգտագործումը կարող է նվազեցնել զարկերակային ճնշումը, ինչի պատճառով այն լավ ընտրություն է գերճնշումով հիվանդների համար:
Ընկույզի յուղ
Առողջ փոքր ընկույզից պատրաստում են յուղ, որը պարունակում է բազմաթիվ հանքային աղեր, ներառյալ սելեն, ֆոսֆոր, մագնեզիում, ցինկ եւ երկաթ, որոնք օգնում են կարգավորել հորմոնների մակարդակը: Օմեգա 3 ճարպաթթուների բարձր խտության շնորհիվ, այն ունի նաեւ սիրտը պաշտպանող հատկություն:
Հունական ընկույզը ընդեղենի շրջանում նույնպես հակաօքսիդանտների լավ աղբյուր է: Հակաօքսիդատներն օգնում են հակադրվել ազատ ռադիկալների ազդեցությանը, որոնք, ինչպես հայտնի է, արագացնում են ծերացումը եւ բջիջների վնասումը:






