Կրծքագեղձի քաղցկեղ բուժող կրծկալը վերջին տարիների միակ հետաքրքրաշարժ բժշկական սարքավորումը չէ: Վերջերս բժիշկները ստեղծել են նաեւ գուլպաներ, որոնք թույլ չեն տա վնասվածք ստանալ եւ կոշիկ, որը հագնելուց հետո անհնարին կդառնա մոլորվելը:

Sensoria ընկերության արտադրած գուլպաները հետեւում են, թե ինչպես եք Դուք դնում ոտքը քայլելու ընթացքում եւ, եթե վնասվածք ստանալու հավանականության կա, հայտնում են Ձեզ: Գուլպաները նաեւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես ճիշտ քայլել եւ քայլվածքն անվտանգ դարձնել:

Հատուկ տեխնոլոգիայի շնորհիվ գուլպաները «հասկանում են» ոտնաթաթի ամեն շարժումը եւ հաղորդագրություն ուղարկում կոճի վրա տեղադրված հատուկ սարքավորմանը: Սարքավորումն իր հերթին ուղարկում է հաղորդագրությունը Ձեր հեռախոսին, որն էլ սկսում է աուդիոխորհուրդներ տալ եւ տեղեկացնել հնարավոր խնդիրների մասին օնլայն ռեժիմով:

Գուլպաներն արժեն 199 դոլար, դրանք կարել է ձեռք բերել ընկերության օնլայն խանութներում:

Մեկ այլ հետաքրքիր սարքավորում է կոշիկը, որի թույլ չի տա Ձեզ մոլորվել: Այս կոշիկների միջատակը հագեցած է այնպիսի տեխնոլոգիայով, որը ոչ միայն հաշվում է արված քայլերի ու ծախսված կալորիաների քանակը, այլ նաեւ հետեւում է, թե ինչ ճանապարհով եք գնում: Դուք կարող եք կարգավորել սարքավորումն այնպես, որ նա ճանաչի միայն մեկ ճանապարհ, եւ եթե Դուք հանկարծ շեղվեք այդ ճանապարհից, սարքավորումը Ձեզ կտեղեկացնի: Եվ եթե, հարկ լինի, կօգնի նաեւ գտնել ճիշտ ճանապարհը: