Գիտնականները պարզել են, որ տղամարդիկ կանանցից ավելի արագ են քաշ կորցնում, գրում է DailyMail-ը:
Այս միտումը պահպանվում է անկահ սննդակարգից: 49 ուսումնասիրությունների ընթացքում, որոնq նպատակ են ունեցել վերլուծել, ինչպես են նիհարում կանայք և տղամարդիկ, պարզվել է, որ առավելությունը՝ թեկուզև չնչին, տղամարդկանց կողմն է:
Գիտնականները բացատրում են դա մի քանի գործոնով: Առաջինն այն է, որ ուժեղ սեռի ներկայացուցիչները, որպես կանոն, ավելի շատ մկանային մասսա ունեն և կշռում են հետևաբար, ավելի շատ: Այսինքն՝ նույնիսկ հանգիստ վիճակում բազկաթոռին նստած տղամարդը տեսականորեն ավելի շատ կալորիաներից է ազատվում:
Երկրորդը՝ կանայք հիմնականում մասնակցում են սննդի պատրաստմանը և, որպես հետևանք, հատկություն ունեն այդ ընթացքում փորձել կերակուրը:
Գիտնականները ուշադրություն են դարձնում նաև այն փաստի վրա, որ կանայք ավելի շատ են հակված «սննդային ընդմիջումներ» անելու և էմոցիոնալ կապ ունեն սննդի հետ: Օրինակ, շատ են ուտում տրամադրությունը բարձրացնելու համար:
Պետք է նշել, որ նիհարելու գործընթացը տարիների ընթացքում ավելի է դժվարանում ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար: Ամեն տասնամյակի ընթացքում 40 տարեկանից հետո մենք կորցնում ենք մկանային մասսայի 8 տոկոսը: Մկանների այս ատրոֆացիան կոչվում է սարկոպենիա և նույնպես բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության արագության վրա:






