Ինչքան մեծ են ծնողները, այդքան քիչ երեխաներ են ունենում նրանց զավակները, ցույց է տալիս ճնճղուկների վրա անցկացված հետազոտությունը:

Ծնողների տարիքի եւ նրանց զավակների երեխաների քանակի միջեւ կապը ակներեւ է նաեւ մարդկանց հասարակությունում: Մասնագետները հակված են բացատրել այս կապը այն հանգամանքով, որ երեխաները, աչքի առաջ ունենալով իրենց ընտանիքի օրինակը, չեն շտապում իրենց ծնողներին թոռներ պարգեւել: Այժմ գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ ծնողների տարիքը եւ նրանց զավակների երեխաների քանակի միջեւ կապը պայմանավորված է էպիգենետիկական գործոններով:

12 տարվա ընթացքում գիտնականները հետեւել են ճնճղուկների պոպուլյացիային, ընդ որում՝ թռչունների արյունը ժամանակ առ ժամանակ ենթարկվում էր մանրակրկիտ գենետիկական վերլուծության: Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ մոր տարիքը ազդում է դուստրերի պտղաբերության, իսկ հոր տարիքը՝ որդիների պտղաբերության վրա, իսկ դա նշանակում է, որ հետագայում տարեց ծնողներից ծնված երեխաները ավելի քիչ զավակներ կունենան, քան նրանք, ովքեր ծնվել են երիտասարդ ծնողներից: Գիտնականների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծնողների տարիքի ազդեցությամբ են պայմանավորված հաջորդ սերնդի օրգանիզմի ՝էպիգենետիկական գործոններում տեղի ունեցող փոփոխությունները: 

Գիտնակաների հետազոտության արդյունքներին կարելի է ծանոթանալ PNAS ամսագրում: