Շատ մարդկանց մոտ քիմիաթերապիան ասոցացվում է սրտխառնոցի, վատ ինքնազգացողության եւ ճաղատանալու հետ: Գիտնականների խոսքով՝ այժմ կողմնակի որոշ էֆեկտներից կարելի է ազատվել: Մասնավորապես, հնարավոր է կանխել ճաղատությունը:
Ինչպես հայտնում է New York Times-ը, կրծքագեղձի քաղցկեղով տառապող որոշ կանանց հաջողվում է պահպանել գլխի մազածածկույթը (մարմնի մազածածկույթը, սակայն, պահպանել չի հաջողվի) շնորհիվ տեխնոլոգիայի, որը բառացի սառեցնում է գանգի մաշկը: Այդ նպատակով գլխարկ է օգտագործովում: Այն գլխարկներից, որոնք սովորաբար հագնում են լողավազան գնալիս: Գլխարկի մեջ հատուկ գել կա, որը սառեցնում է մաշկը մինչեւ –30˚C (-22 ըստ Ֆարենհեյթի): Այն պետք է կրել 7 ժամ, մազի ֆոլիկուլները ցրտի պատճառով յուրատեսակ «քուն» են մտնում եւ չեն ներծծում քիմիկատները, որոնք մազաթափության պատճառ են դառնում: Այս գլխարկներ օգտագործած 15 հիվանդները կորցրել են իրենց գլխի մազածածկույթի ընդամենը 20 տոկոսը:
Այս տեխնոլոգիան, ի դեպ, այդքան էլ նոր չէ:
Ամեն 30 րոպեն մեկ գլխարկը պետք է փոխել, այս ամենը օրական արժենում է 750 դոլար:
Իսկ գլխարկների վարձակալումն արժե 2000 դոլար, բժշկական ապահովագրությունը չի ծածկում այս ծախսերը: Սակայն, ինչպես հայտնում են արեւմտյան լրատվամիջոցները, ամեն ինչ կարող է փոխվել, եթե ամերիկյան FDA-ն հավանության արժանացնի DigniCap ընկերության գլխարկները, որոնք այժմ մշակվում են պիլոտային ծրագրի շրջանակներում:






