54-ամյա ամերիկացի Մարկ Ջորդանը, որը վերջերս ձգումների նոր ռեկորդ է սահմանել, պնդում է, որ իր ռեկորդը պետք է աշխարհին ցույց տա, որ շատ կարեւոր է հոգ տանել սեփական առաղջության մասին՝ անկախ տարիքից: Իր օրինակով ամերիկացին փորձել է մոտիվացնել ուրիշներին սկսել առողջ ապրելակերպ վարել:

Հիշեցնենք, որ Թեքսասի բնակիչը նոր ռեկորդ է հաստատել 2014 թվականի նոյեմբերին՝ բարեգործության համար միջոցներ հավաքագրելու ընթացքում, սակայն իր մրցանակը ստացել է միայն հիմա: 24 ժամվա ընթացքում Ջորդանը 4321 ձգում է կատարել՝ գրանցվելով Գինեսի ռեկորդների գրքում:

Փորձագետների կարծիքով՝ ձգումը առաջին հայացքից է միայն հեշտ վարժություն, սակայն օրգանիզմը այն կատարելու համար հսկայական ջանքեր է ներդնում: Իսկ ձեռքերի ու մեջքի մկանների աշխատանքը ձգումների ժամանակ հիմնականում կապված է մարդու հասակից եւ քաշից: Ինչքան բարձրահասակ ու ծանրաքարշ է մարդը, այդքան դժվար են նրա համար ձգումները:

Ձգումների նախորդ ռեկորդը կազմում 4210 ձգում: Իսկ Ջորդանը կատարել է 4321-ը, քանի որ այդ թիվը (4-3-2-1) շատ հեշտ է հիշել: