Ֆաստ-ֆուդով սնվող երեխաներին դժվար կլինի գտնել առողջ սնունդ, ասվում է Յելի Սննդամթերքի կենտրոնի նոր հետազոտությունում:
Fast Food FACTS 2013 նոր հետազոտությունն անմիջականորեն ուսումնասիրում է մանկական սնունդը եւ թե ինչպե՞ս է այն մատուցվում երեխաներին:
Հետազոտության համար բժիշկներն ընտրեցին հատուկ մանկական ճաշացանկով 18 ռեստորան մոտավորապես 5427 հնարավոր ճաշատեսակներով: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք որոշ դրական փոփոխություններ գտան: Այդ ռեստորաններից երեք քառորդը ճաշացանկում երեխաների համար առողջ ըմպելիքներ ավելացրեցին, եւ գոնե մեկ առողջ ճաշատեսակ ( բացի Taco Bell ռեստորանից) հատուկ երեխաների համար: McDonalds-ն , որպես Happy Meals (Երջանիկ ճաշատեսակներ) ավելացրեց կես չափաբաժին կարտոֆիլ ֆրի՝ խնձորի հավելումով:
Բայց այս ճաշատեսակներից շատերը միեւնույնն է առողջ չէին: Առողջ մանկական սննդի տոկոսը նույնն էր ինչ 2010 թվականին եւ կազմում էր ընդամենը 1%: Մանկական համակցված ճաշատեսակներից միայն 33%-ն էր համապատասխանում դպրոցականների համար սննդային խորհուրդներին, եւ միայն 15` նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Տասը ճաշատեսակներից վեցը Arby`s Kraft մակարոնի եւ խնձորի կտորներով պանրի համակցություններն էին եւ ըմպելիքներ, ներառյալ շշալցված ջուր, սառը թեյ, 100% հյութ եւ ճարպազերծված կաթ: Կային նաեւ հավի նագեթսներ Burger King-ից խնձորի կտորներով քաղցր ու թթու սոուսներով եւ ՝Nestea ու Gold Peak ոչ քացր թեյեր, ինչպես նաեւ բանջարեղենային ճաատեսակներ ՝խնձորի կտորներով մսով բրդուճներ, (սպիտակ հացով, առանց պանրի ) եւ 100 տոկոսանոց հյութ:
Մանկական համակցված ճաշատեսակներից միայն 3%-ն էին համապատասխանում մանկական սննդային արդյունաբերության չափանիշներին:
Մինչդեռ ամենամեծ շեղումները հիմնական ճաշատեսակներում էին:Երեխաների համար ամենակալորիականը Մակդոնալդսից Մակդամբլն էր՝ կարտոֆիլ ֆրիով եւ շաքարի փոխարինիչով նարնջի լիմոնադ:
«Բոլոր ռեստորաններն առաջարկում են 350-850 կալորիա պարունակող մեծ եւ էքստրա մեծ ոչ ալկոհոլային ըմպելիքներ, իսկ Բուրգեր ռեստորանների ցանկը առաջարկում են մեկ չափաբաժնի մեջ 470-610 կալորիա պարունակող տապակած կարտոֆիլի մեծ չափաբաժիններ» ,- ասվում է հաշվետվության մեջ:Փաստացի արագ սպասարկման 34 ռեստորաններում մանկական ճաշատեսակների 97%-ը չէր համապատասխանում սննդի չափանիշներին:
Այս ռեստորանները 2012 թվականի ընթացքում ծախսեցին 4.6 միլիոն ԱՄՆ դոլար:Վեց ընկերություններ ապահովեցին երեխաների համար հեռուստատեսային գովազդների ավելի քան 70%-ը. McDonald`s, Subway, Burger King, Dominos, Wendy`s and Yum! Brands (Тако Белл, Пицца Хат, KFC):
Հետազոտությունը ցուց տվեց, որ 2012 թվականին հեռուստատեսությունում երեխաների համար գովազդները 10%-ով ավելի քիչ էին: Հիմա երեխաներն եւ անչափահասներն օրական նայում են ֆաստ ֆուդին վերաբերող 3-5 գովազդ:
Հաշվետվության մեջ ասվում է նաեւ, որ անչափահասների շրջանում տարածված սոցիալական ցանցերը եւ հեռախոսները նույնպես գովազդում են ֆաստ-ֆուդ:
Հեղինակները խորհուրդ են տալիս արագ սննդի ռեստորանների ցանցորին հեռուստատեսությունում եւ ինտերնետում գովազդել միայն ամենաառողջ սնունդը:






