Գիտնականներն առաջին անգամ պարզել են, թե ինչ ազդեցություն ունի սերը մարդու ուղեղի վրա: Չին եւ ամերիկացի գիտնականների համատեղ հետազոտությունը լույս է տեսել Frontiers in Human Neuroscience ամսագրում:

«Ուղեղի սիրային քարտեզը» կազմելու համար նեյրոնյարդաբանները կիրառել են մանգիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի մեթոդը: Հետազոտությանը մասնակցել է 100 կամավոր՝ Հարավ-արեւմտյան համալսարանի ուսանողներ (Չունցին, ՉԺՀ): Նրանց բաժանել էին երեք խմբի: Առաջին խմբում ընդրգկվել են նրանք, ովքեր գիտափորձի անցկացման պահին սիրահարված են եղել, երկրորդ խմբում՝ այն կամավորները, որոնք նոր են բաժանվել իրենց սիրելիներից, երրորդ խումբն էլ կազմել են միայնակները:

Առաջին խմբի մոտ առավել ակտիվ էին ուղեղի այն հատվածները, որոնք կապված են հատուցման, մոտիվացիայի, էմոցիաները կառավարելու, ինչպես նաեւ սոցիալական ճանաչողության հետ: Պարզվեց նաեւ, որ այս հատվածների ինտենսիվ աշխատանքը անմիջականորեն կապված է հարաբերությունների տեւողության հետ:

 Իսկ ահա այն մասնակիցների մոտ, որոնց սիրային հարաբերությունները ընդհատված են եղել գիտափորձի պահին, այս հատվածներն այդքան էլ ակտիվ չէին: Պարզվեց նաեւ, որ միայն այս ուսանողների մոտ էր ակտիվ ուղեղի պոչավոր կորիզը:

Այն մարդկանց մոտ, ովքեր սիրահարված չեն եղել գիտափորձի ընթացքում, ուղեղն առանձնանում էր իր նվազ ակտիվությամբ:

Գիտնականների խոսքով՝ գիտությունն առաջին անգամ ապացուցել է սիրո ազդեցությունը ուղեղի գործառութային կառուցվածքի վրա: Ապագայում գիտնականները պլանավորում են սիրո թեստ ստեղծել՝ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի կամ սկանավորման այլ մեթոդով: