Այսօր նշվում է ջրի Համաշխարհային օրը: NEWS.am Medicine-ի խմբագրությունը Ձեր ուշադրությանն է ներկայացնում 10 հետաքրքիր փաստ ջրի եւ օրգանիզմի վրա դրա ազդեցության մասին.

1. Ջուրը կարող է կանխարգելել մի շարք լուջ հիվանդությունների առաջացումը: Համարվում է, որ օրական 1.5-2 լիտր ջուրը կարող է զգալիորեն նվազեցնել մարսողական  տրակտի եւ միզապարկի քաղցկեղի, ինչպես նաեւ կանանց մոտ կրծքագեղձի բորբոքման առաջացումը:

2. Օրական մի քանի բաժակ ջուր խմող մարդկանց մոտ մի քանի անգամ նվազում է սրտի նոպայի հավանականությունը: Սակայն որոշ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում շատ ջուր խմել չի կարելի:

3. Ջրի միջոցով բազմաթիվ հիվանդություններ են փոխանցվում: Ամեն տարի մոտ 20 միլիոն մարդ մահանում է այն հիվանդությունների պատճառով, որոնցով վարակվել են ջրի միջոցով:

4. Ջուրը լուծում է օգտակար նյութերը, որոնք մուտք են գործում օրգանիզմ սննդի հետ եւ հասցնում այն մարմնի բոլոր հյուսվածքներին եւ բջիջներին: Ջրի բացակայության դեպքում շատ միներալներ բյուրեղանում են եւ վերածվում երիկամային քարերի:

5. Ջրի հետ միասին մեր օրգանիզմը մի շարք անհրաժեշտ միներալներ է ստանում (կալցիում, ֆտոր, երկաթ, որոշ երկրներում նաեւ յոդ):

6. Առանց ջրի մարդը կարող է ապրել 2-3 օրից ոչ ավել: Եթե ջրի պարունակությունը օրգանիզմում իջնում է քսան տոկոսով, կարող է մահ արձանագրվել:

7. Օրգանիզմի նույնիսկ աննշան ջրազրկվածությունը կարող է հանգեցնել թուլացման, հոգնածության եւ մի շարք այլ տհաճ ախտանիշների:

8. Շատակերությունը, ինչպես նաեւ ֆիզիկական ակտիվությունը, կարող է հանգեցնել օրգանիզմի ջրազրկվածությանը:

9. Մեր մոլորակի 80 տոկոսը ծածկված է ջրով, սակայն այդ ջրի մեկ տոկոսը միայն կարող է օգտագործվել խմելու համար:

10. Մեր օրգանիզմը 60-70 տոկոսով կազմված է ջրից: