Դպրոցի դասերի, տնային աշխատանքի, դասական թեստերի, լրացուցիչ առաջադրանքների եւ գնահատականների առաջ ունեցած վախի պատճառով երեխաները գերլարվում են եւ սթրեսի ենթարկվում:
Ահա մի քանի եղանակ իմանալու համար, ենթարվում է արդյոք ձեր երեխան դպրոցում, եւ ինչ ձեռնարկել այդ դեպքում:
Սթրեսի ենթարկված երեխաների պահվածքն ու սովորությունները փոխվում են, ասում է Միչիգանի նահանգի Գրենդ Րեպիդսի Հելեբ դը Վոս մանկական դպրոցի մանկաբույժ-հոգեբան Ադել Կադոն:
Ձեր երեխան կարող է ավելի դյուրագրգիռ դառնալ, լացել, փախնել դասերից, անորոշություն դրսեւորել կամ բացասական խոսել ինքն իր մասին: Երեխան կարող է գանգատվել գլխացավերից կամ որովայնի ցավերից, ախորժակի կամ քնի բացակայությունից: Սթրեսի ենթարկված երեխաները դժվար են պատրաստվում դպրոցի, իսկ երբեմն նույնիսկ հրաժարվում են դասի գնալ:
« Փորձեք խուսափել ցայտնոտից»,- ասում է «Երեխաների կյանքն առանց սթրեսի. Ձեռնարկ ծնողների համար ինքնագնահատականի, սթրեսի վերահսկման եւ երեխաների մոտ անհանգստության նվազեցման վերաբերյալ» գրքի հեղինակ Լորի Լայթը: Քաոսը նույնպես բացասական է ազդում, ուստի փորձեք ամենինչ նախօրոք պատրաստել, որպեսզի երախան չշտապի, հաղորդում է Fox News-ը։
Բացի դրանից լավ քնող երեխաները ավելի քիչ նյարդային են եւ ավելի հեշտ են տանում դպրոցական սթրեսը:
Եթե դուք կասկածում եք, որ ձեր երեխան սթրեսի է ենթարկվում, խոսեք նրա հետ, հարցրեք թե ինչպես է անցել նրա օրը եւ ինչ խնդիրներ ունի: Հատկապես եթե երեխան դեռահաս է եւ չի ուզում, որպեսզի իրեն թելադրեն, թե ինչ անել, օգնեք նրան ինքնուրույն որոշում ընդունել:
Օգնեք երեխային թուլանալ: Խորը շնչառությունը, առաջընթաց մկանային թուլությունը եւ դրական մտածողությունը երեխաների սթրեսի նվազզեցման ստուգված մեթոդներ են:
Ձեր դիտարկումների մասին խոսեք դպրոցական անձնակազմի եւ այլ ծնողների հետ, որպեսզի կարողանանք հետեւել թե ինչպես է նա շփվում դպրոցում, ասում է Կադոն:
Եթե դուք ինքներդ չեք կարողանում հաղթահարել ձեր սթրեսը, ձեր երեխան նույնպես չի սովորի դա անել, ասում է Կադոն: Այնպես որ, հաջորդ անգամ, երբ դուք ծանր օր կունենաք աշխատանքի վայրում, պատմեք ձեր երեխաներին, թե ինիչո՞ւ եք դուք անտրամադիր, բայց ասեք ինչ-որ բան , որ լուծում է մատնանշում ստեղծված իրավիճակի համար:
Մի քննադատեք դպրոցը
Եթե անգամ դուք համաձայն չեք, երեխաների ներկայությամբ բացասաբար մի խոսեք առաջադրանքների կամ ուոսուցիչների մասին, քանի որ նա սկսում է խուճապի մատնվել: «Նրանք արդեն սթրես են զգում, հետեւաբար դուք պետք է լինեք հանգստցնող կողմը»,- ասում է Լայթը: Միշտ դրական արտահայտվեք, բայց կապ պահեք ուսուցիչների հետ:
Սահմանափակեք նորագույն տեխնոլոգիաների օգտագործման ժամանակը
Երեխաներն օրական յոթ ժամ նվիրում են նորագույն տեխնոլոգիաներին, որոնք կարող են մեծացնել սթրեսը: Այնպես որ սահմանափակեք նորագույն տեխնոլոգիաների օգտագործման ժամանակը եւ ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին, որպես ընտանիք։
Եթե սթրեսն ազդում է ձեր երեխայի ունակությունների վրա, կարեւոր է զրուցել մասնագետի հետ, ով կօգնի երեխային հաղթահարել սթրեսը:






