Կանանց կեսը ափսոսանք է հայտնում սեռական առաջին փորձի հետ կապված: Նրանց թվում է, որ կորցրել են կուսությունը սխալ մարդու հետ եւ սխալ ժամանակ:  Իսկ ահա առաջին սեռական փորձի հետ կապված ափսոսանք ունեցող տղամարդիկ 20 տոկոս են կազմել: Այս մասին են խոսում բրիտանական սոցիոլոգների կողմից իրականացված ծավալուն հետազոտության տվյալները:

Հետազոտությունը օգնեց պարզել, որ այսօր միջին վիճակագրական բրիտանացին կորցնում է կուսությունը 16 տարեկան հասակաում, իսկ 1980-ականներին այդ ցուցանիշը մի փոքր ավելի բարձր էր՝ 18 տարեկան տղամարդկանց եւ 19՝ կանանց դեպքում:

Հատկանշական է, որ կանանց 42 եւ տղամարդկանց 20 տոկոսը իրենց առաջին սեռական փորձի հետ կապված ափսոսանք են հայտնում: Հարցմանը մասնակցած բրիտանացիների 16 տոկոսը խոստովանել է, որ իրենց կյանքի առաջին սեքսը եղել է ծայրահեղ հարբած վիճակում, եւ միայն 5 տոկոսն է կուսությունը կորցրել այն մարդու օգնությամբ, որի հետ նոր էր ծանոթացել:

Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ վերջին 60 տարիների ընթացքում Բրիտանիայում ռադիկալ կերպով փոխվել է վերաբերմունքը նախքան ամուսնությունը սեքսով զբաղվելու նկատմամբ: Եթե 1950-ականների վերջին կանանց 35 տոկոսն էր միայն սեռական կոնտակտ հաստատում իրենց ապագա ամուսինների հետ մինչեւ ամուսնությունը, ապա 1970-ականների այդ ցուցանիշը 74 տոկոս էր կազմել, իսկ այսօր գերազանցում է 90 տոկոսը:

Փոխվել է նաեւ առաջին ծննդաբերության տարիքը, ինչին մեծապես նպաստել է տեխնոլոգիաների զարգացումն ու  արտարգանդային բեղմնավորումը: Մինչեւ դրանց կիրառումը ամուսնության եւ առաջին երեխայի լույս աշխարհ գալու միջեւ 15 ամիս էր անցնում: Իսկ 1960-ականների վերջին այս տարբերությունը կազմեց երկու տարի, այն դեպքում, երբ ամուսնացողների միջին տարիքը կազմում էր 21 տարեկան:

Այսօր երիտասարդները նախընտրում են երկարատեւ հարաբերություններ ստեղծել 23-24 տարեկանում, իսկ նրանց առաջնեկը լույս աշխարհ է գալիս 27 տարեկանում՝ ակտիվ ընտանեկան կյանքի մեկնարկից գրեթե տաս տարի անց: Այսօր մայրացած կնոջ միջին վիճակագրական տարիքը 28 տարեկանն է: Այն անընդհատ աճում է, քանի որ շատ կանայք նախընտրում են սկզբում հասնել հաջողությունների գործնական կյանքում եւ նոր միայն մտածել ընտանիքի մասին: