Մեթեորիզմը՝ գազերի կուտակումը աղեստամոքսային համակարգում, ֆիզիկական եւ հոգեբանական դիսկոմֆորտ կարող է պատճառել: Որոշ մթերքներ կարող են վատթարացնել մեթեորիզմի ախտանշանները, սակայն կան այնպիսի մթերքներ, որոնք կարող են թեթեւացնել դրանք:

Ստորեւ ներկայացնում ենք մեթեորիզմի դեպքում օգտակար մի քանի մթերք.

1. Լիմոնով ջուր

Մեթեորիզմով տառապող շատ մարդիկ առհասարակ ջուր չեն խմում կամ շատ քիչ են խմում՝ չնայած նրան, որ իրականում պետք է դա անեն, քանի որ, ինչքան շատ է ջուրն օրգանիզմում, այդքան հեշտ է խուսափել ջրազրկվածությունից: Մեթեորիզմի դեպքում օրգանիզմը փորձում է դուրս մղել հեղուկը, այլ ոչ թե պահել այն: Քանի որ ջրի մեջ ավելացված լիմոնը ազդում է որպես մեղմ լուծողական, լիմոնով ջուր խմելը կարող է վերականգնել աղի պարունակության մակարդակը օրգանիզմում եւ մեղմել մեթեորիզմի նշանները: Սակայն լիմոնի ջուր պետք է խմել ձողիկով՝ օդի ավելորդ քանակություն կուլ չտալու համար:

2. Ձմերուկ ու դդում

Դդումն ու ձմերուկը օգտակար են առողջության համար, եւ կարող են օգնել մեթեորիզմի դեպքում: Ձմերուկը երկրագնդի ամենահյութալի մրգերից մեկն է, քանի որ այն 92 տոկոսով բաղկացած է ջրից: Այն հայտնի է նաեւ որպես բնական միզամուղ միջոց եւ կալիումի լավ աղբյուր, իսկ գազի եւ կալիումի միջեւ բալանսի պահպանումը, ինչպես հայտնի է, շատ կարեւոր է աղիքներում գազերի քանակը վերահսկելու տեսանկյունից:

3. Յոգուրտներ

Մեթեորիզմը դեպքում ցանկալի չէ կաթ օգտագործել, իսկ ահա յոգուրտը կարող է շատ օգտակար լինել: Պետք է, սակայն, օգտագործել այն յոգուրտները, որոնք պարունակում են կենդանի բակտերիաներ: Պրոբիոտիկները կարող են օգնել մեղմել մեթեորիզմի ախտանշանները եւ բարելավել մարսողությունը: